Լրահոս
Օրվա լրահոսը

Էրեբունիում և Կենտրոնում ջրանջատում չի լինի

Մայիս 02,2016 16:42 Share

Ի լրումն ս.թ. ապրիլի 29-ի մամուլի հաղորդագրության՝ «Երևան Ջուր» ՓԲԸ տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով մայիսի 3-ին Էրեբունի և Կենտրոն վարչական շրջաններում հայտարարված ջրամատակարարման ընդհատումը տեղի չի ունենա:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

 

«Երևան Ջուր» ՓԲԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել