Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչպես տեղեկատվություն ստանալ կառավարությունից». մասնագիտական գիրք-ուղեցույց՝ լրագրողների համար

Մայիս 03,2016 17:23

«Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպությունը լրագրողների համար թարգմանել, տեղայնացրել և հրատարակել է «Ինչպես տեղեկատվություն ստանալ կառավարությունից» մասնագիտական գիրք-ուղեցույցը:

Մայիսի 3-ին՝ Մամուլի ազատության համաշխարհային օրը, այն ներկայացվեց Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում:

Գիրք­-ուղեցույցի նպատակն է օգնել լրագրողներին օգտվելու տեղեկատվության մատչելիության իրավունքից իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս:

«Ձեռնարկը նախատեսված է լրագրողների, տեղեկատվական դաշտի մասնագետների համար, որոնց անհրաժեշտ է պետական մարմինների տնօրինած տեղեկատվությունը (ըստ էության, բոլոր կարևոր տեղեկությունները տնօրինում են կառավարությունները)՝ իրենց հոդվածները պատրաստելու համար: Տեղեկատվություն ստանալու և այն տարածելու իրավունքը լրագրողի կարևորագույն իրավունքներից է, առանց որի անհնար կլինի մասնագիտական գործունեություն իրականացնել»,-­ նշեց գրքի խմբագիր Լիաննա Սայադյանը:

Նրա փոխանցմամբ՝ գիրք­-ուղեցույցը նախապես հրատարակվել է եվրոպական 46 երկրներում՝ նպատակ ունենալով լրագրողներին խորհուրդներ տալ՝ ինչպես տեղեկություններ ստանալ Եվրոպական միությունից և ազգային կառավարություններից:

«Մենք թարգմանել ենք գրքի այն բաժինը, որը խորհուրդներ է պարունակում Եվրոպական միությունից և միջազգային այլ կառույցներից տեղեկություն ստանալու մասին: Նաև զետեղել ենք ՀՀ կառավարությունից տեղեկություն ստանալու ընթացակարգի մասին ծավալուն բաժիններ, որոնք լրագրողներին կօգնեն իրենց աշխատանքն իրականացնելիս մշակել հարցումներ, ստանալ տեղեկություններ, հասկանալ՝ ինչպես օգտագործել այդ տեղեկությունները, մերժման պարագայում ինչպես բողոքարկել դատական և արտադատական ատյաններում, նաև ինչպես անվտանգ դարձնել իրենց տնօրինության տակ գտնվող տեղեկությունները»,- մանրամասնեց Լիաննա Սայադյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031