Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանին եւ թանգարանի մի շարք աշխատակիցների պարգեւներ է հանձնել

Մայիս 03,2016 17:35

Մայիսի 3-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ապրիլի 2-ի կարգադրությամբ միջազգային հանրությանը Հայոց ցեղասպանության մասին իրազեկման եւ Ցեղասպանության ճանաչման գործում ներդրած ավանդի համար ՀՀ ԱԺ Պատվո մեդալ է հանձնել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանին, իսկ թանգարան-ինստիտուտի տնօրենի տեղակալ Սուրեն Մանուկյանին՝ ԱԺ նախագահի հուշամեդալ:

Էդուարդ Շարմազանովը պարգեւներ է հանձնել նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի մի շարք աշխատակիցների:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը պարգեւատրվել է ՀՀ Ազգային ժողովի պատվոգրով, թանգարանի էքսկուրսավարներ Հայկուհի Գեւորգյանը, Անժելա Թեւեքելյանը, Աստղիկ Եդիգարյանը, թանգարանի ցուցանմուշների պահապաններ Արփինե Ալեքսանյանը, Վարդուհի Շողերյանը, Հայոց ցեղասպանության թանգարանային կառույցի սպասարկման բաժնի վարիչ Թումաս Թումասյանը պարգեւատրվել են ՀՀ ԱԺ նախագահի շնորհակալագրերով:

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, հանձնելով պարգեւները եւ շնորհավորելով պարգեւատրվածներին, շնորհակալություն է հայտնել Հայկ Դեմոյանին, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աշխատակիցներին մեծածավալ եւ հայրենանվեր աշխատանքի համար: ՀՀ ԱԺ փոխնախագահի խոսքով՝ թանգարանի աշխատակիցների պրոֆեսիոնալ եւ հետեւողական աշխատանքի շնորհիվ է, որ աշխարհի տարբեր անկյուններից թանգարան այցելած բազմաթիվ պատվիրակներին հասանելի եւ հասկանալի է դառնում մեկ դար առաջ հայերի հետ կատարված ողբերգությունը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը շնորհակալություն է հայտնել պարգեւների համար՝ նշելով, որ դրանք պարտավորեցնում են հետագայում ավելի լավ աշխատել:

Այնուհետեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը թանգարանի անունից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ թանգարանի կազմակերպած միջոցառումներին աջակցելու համար ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին պարգեւատրել է «Ջեյմս Բրայս» ոսկե հուշամեդալով:

 

ՀՀ ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031