Լրահոս
Օրվա լրահոսը

«Դվին» հյուրանոցային համալիրը կվերակառուցվի միջազգային չափանիշներին համապատասխան. կստեղծվի 400 նոր աշխատատեղ

Մայիս 05,2016 15:25

Կառավարությունը հավանություն է  տվել  «Սի Սի Ջի Կովկասյան կոմունիկացիոն խումբ» ընկերության ներկայացրած «Դվին» հյուրանոցային համալիրի վերակառուցման ներդրումային ծրագրին և լրացում, փոփոխություն կատարել նախկինում ընդունած համապատասխան որոշման մեջ՝ հյուրանոցային համալիրի վերակառուցման վերջնաժամկետը սահմանելով մինչև 2019 թվականը:

Ըստ հիմնավորման՝ ծրագրի նախատեսված ներդրումների ընդհանուր գումարը կկազմի  մոտավորապես 120.595.000 ԱՄՆ դոլար, կկառուցվի միջազգային չափանիշներին համապատասխանող հյուրանոցային համալիր, կստեղծվի 400 նոր աշխատատեղ:

Հարցի հետ կապված ստացվել է ՀՀ վարչապետի համապատասխան հանձնարարականը` համաձայնել ներդրումային ծրագրին` պայմանով, որ պայմանագրով պետք է ամրագրվի յուրաքանչյուր տարվա համար նախատեսվող ներդրումների մեծությունը: Ինչպես նաև յուրաքանչյուր տարվա ներդրումների կատարման հիմնավորման նպատակով կազմակերպությունը պետք է նշված ներդրումներն արտացոլի Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին համապատասխան կազմված հաշվետվություններում (IFRS), որոնք պետք է ենթարկվեն արտաքին աուդիտի Աուդիտորական ընկերությունների Մեծ Քառյակի ընկերություններից որևիցե մեկի կամ Գրանթ Թորնթոն ընկերության կողմից և վերջինիս կողմից տրված աուդիտորական եզրակացությունը վերոնշյալ հաշվետվությունների հետ մեկտեղ ներկայացվեն ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն:

Վարչապետի խոսքով՝ փաստաթղթերի ձևակերպման հետ կապված կան որոշ խնդիրներ, որոնք պետք է քննարկել համապատասխան  նախարարությունների հետ:

Կառավարությունը հաստատել է «1988-1992թթ. Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները սեփականաշնորհելու մասին» որոշում: Երևան քաղաքի Շիրակի փողոց 2ա հասցեում գտնվող թիվ 7 և Աբովյան քաղաքի  ճարտարագիտական քոլեջի հանրակացարանների բնակիչները դիմել են ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն` իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները սեփականաշնորհելու խնդրանքով:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031