Լրահոս
Օրվա լրահոսը

Մահացած զինվորի գործը պետք է վերաբացվի. Epress.am

Մայիս 05,2016 18:50

Վերաքննիչ դատարանը դատավոր Սևակ Համբարձումյանի նախագահությամբ այսօր մերժել է ՀՀ դատախազության հայցը, որով վերջինս պահանջել էր բեկանել առաջին ատյանի դատարանի մարտի 18-ի որոշումը։ Այն ժամանակ դատարանը բավարարել էր 2007 թվականին բանակում ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայող Տիգրան Օհանջանյանի հոր՝ Սուրեն Օհանջանյանի բողոքը, որով վերջինս պահանջել էր վերացնել քննիչի և դատավորի՝ իր որդու մահվան գործի վարույթը կասեցնելու մասին որոշումը։

Դատավորի նման որոշումը դահլիճում ներկա գտնվող ոչ մարտական պայմաններում զոհված զինվորների ծնողները ծափերով են դիմավորել` ասելով՝ «վերջապես մի արդար որոշում եղավ»։

Նիստի ավարտից հետո Epress.am-ի հետ զրույցում մահացած զինծառայողի մայրը՝ Գոհար Սարգսյանը, ասել է, որ դատավորի այս որոշումը ամեն դեպքում ինչ-որ չափով հույս տվեց իրենց։

«Հույսը վերջինն է մեռնում։ Ես հուսով եմ, որ արդարացի լուծում եմ ստանալու։ Ուզում է տարիներ շարունակվի, ես հասնելու եմ արդարության։ Ես հասնելու եմ նրան, որ մեղավորը պատժվի, դա կլինի գեներալ, հրամանատար, ով կլինի։ Սա սպանություն է , որի հետևում կանգնած է գեներալ Հայկազ Բաղմանյանը։ Նա ու իր թիկնապահներն են սպանել իմ երեխային», – ասել է Օհանջանյանի մայրը։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «Epress.am»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031