Լրահոս
Օրվա լրահոսը

Ամեն հայ տղամարդ ղարաբաղյան խնդրի կարգավորման իր սեփական ծրագիրն ունի. «Չորրորդ իշխանություն»

Մայիս 10,2016 12:04

Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչման հնարավորության շուրջ բարձրացած կարճատեւ աղմուկը հասարակությանը ստիպեց եւս մեկ անգամ լրջորեն մտածել ղարաբաղյան խնդրի կարգավորման հեռանկարների մասին, եւ եւս մեկ անգամ փաստվեց, որ այդ հարցում մեր հասարակության մեջ միասնական դիրքորոշում չկա։ Ոմանք գտնում են, որ Հայաստանը պիտի ճանաչի ԼՂՀ անկախությունը, եւ վերջ (թող չուզողները գլուխները պատով տան), ուրիշները գտնում են, որ ԼՂՀ-ն ճանաչելը ոչ միայն սխալ է, այլեւ դավաճանություն (որովհետեւ Հայաստանը պիտի Ղարաբաղն ընդգրկի իր կազմի մեջ ու դրանով էլ «հարցը փակի») եւ այլն։ Մի խոսքով՝ ինչպես ամեն հայ տանտիկին տոլմայի իր բացառիկ բաղադրատոմսն ունի, այնպես էլ ամեն հայ տղամարդ ղարաբաղյան խնդրի կարգավորման իր սեփական ծրագիրն ունի։

Բայց խնդիրը ոչ այնքան կարգավորման կոնկրետ ծրագրերն են, որքան մոտեցումները։ Իսկ այդ հարցում տեսականորեն գոյություն ունի ընդամենը երեք տարբերակ, ու մենք երեւի արդեն պիտի կողմնորոշվենք, թե որ տարբերակն ենք ընտրում եւ որ ուղղությամբ աշխատում, ընդ որում՝ միասնաբար։ Իսկ տարբերակները սրանք են.

1. Ղարաբաղյան խնդիրը կարգավորվում է միջազգային օրենքների եւ նորմերի շրջանակներում։ Սա նշանակում է, որ նախ եւ առաջ մենք պիտի անվերապահորեն ընդունենք այդ օրենքները եւ նորմերը՝ անկախ նրանից, արդարացի են դրանք, թե ոչ, եւ արդեն դրանից հետո փորձենք այդ օրենքների եւ նորմերի շրջանակներում հասնել հնարավոր առավելագույնին։

2. Ձեւացնել, թե անվերապահորեն ընդունում ենք այդ նորմերը, բայց փորձել մեր կողմից եւս մի քանի նորմ ավելացնել եւ դրանով իսկ միջազգային հանրության համակրանքը թեքել մեր կողմը։ Մեկ էլ տեսար՝ ստացվեց։ Օրինակ՝ հայտարարել, որ Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, կամ՝ պատմական փաստեր ներկայացնել, կամ՝ ազատագրված տարածքները ներկայացնել որպես փոխհատուցում Բաքվից, Սումգայիթից, Գյանջայից եւ ադրբեջանական այլ քաղաքներից տեղահանված հայերի համար եւ այլն։

3. Ընդհանրապես արհամարհել միջազգային օրենքներն ու նորմերը եւ հանդես գալ ուժի դիրքերից (սա մեր պատմական հայրենիքն է, ոչ մի թիզ հող չենք զիջելու, եւ վերջ, թե կարող եք՝ եկեք գրավեք):

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031