Լրահոս
Օրվա լրահոսը

«Պահանջում ենք հետաքննել Փայլանի հետ հաշվեհարդար տեսնելու սպառնալիքները». (Տեսանյութ, ֆոտոշարք)

Մայիս 11,2016 15:20

Հանրապետության հրապարակից այսօր` մայիսի 11-ին, մեկնարկեց «Ես Կարոն եմ» եւ «Ոչ ռասիզմին» կարգախոսներով երթ-ակցիան, որի նպատակն է աջակցել Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» խորհրդարանական խմբակցության անդամ, հայազգի պատգամավոր Գարո Փայլանին:

Garo-Palyan-13 Garo-Palyan-12 Garo-Palyan-11Հիշեցնենք` նա Թուրքիայի Ազգային մեծ ժողովի Սահմանադրական հանձնաժողովի նիստի ընթացքում հարձակման էր ենթարկվել, ինչից հետո հայտարարել էր, որ իր վրա հարձակման պատճառը հայ լինելն է:
Garo-Palyan-10 Garo-Palyan-9 Garo-Palyan-8Երթի մասնակիցները ոստիկանների ուղեկցությամբ շարժվեցին դեպի ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ, որտեղ նամակ հանձնեցին` պահանջելով դատապարտել եւ համարժեք գնահատական տալ հայ պատգամավորի հանդեպ իրականացված հարձակմանը, ինչպես նաեւ` ապահովել նրա անվտանգությունը:

Garo-Palyan-7 Garo-Palyan-6 Garo-Palyan-4«Քանի որ Թուրքիան ՄԱԿ-ի անդամ է, նամակում ներկայացնում ենք պահանջ, որպեսզի ՄԱԿ-ը կազմի հատուկ հետաքննող հանձնախումբ` պարզելու համար, թե ինչու են Թուրքիայի իշխանություններն անուշադրության մատնում Գարո Փայլանի հասցեին հնչած` նրա հետ հաշվեհարդար տեսնելու սպառնալիքները: Մարդուն սպանելու մասին հայտարարելն արդեն իսկ քրեական հանցագործություն է: Նրա վրա հարձակման տեսանյութում լսվում է, որ հայ լինելու հետ կապված նաեւ հայհոյանքներ եւ վիրավորանքներ են հնչեցրել»,-լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից Հայկանուշ Ալոյանը:

Garo-Palyan-3 Garo-Palyan-1 Garo-Palyan-2 Anahit-Baxshyan

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031