Լրահոս
Օրվա լրահոսը

«Հերոսներին չշփոթեք մի քանի ճարպակալած ուղեղներով գեներալների գործունեության հետ». Էդուարդ Աղաբեկյան

Մայիս 13,2016 00:12

Արցախի «Շարժում 88» կուսակցության ներկայացուցիչ Էդուարդ Աղաբեկյանի խոսքով, քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ ինչպես  1941-45 թթ պատերազմին մասնակցածների սերնդին գերազանցեց 1990-ականներին կռվողների սերունդը, այնպես էլ 90-ականների սերնդին գերազանցեց այսօր պատերազմողների  սերունդը:

«Իրենց հերոսացման, հոգու արիության, հայրենիքի նվիրվածության բացառիկ օրինակները չշփոթեք մի քանի ճարպակալած ուղեղներով գեներալների, հիմարների գործունեության հետ: Ունենք հզոր բանակ, դա չի նշանակում, որ թերություններ չկան, թերություններ կան ու դրանք շուտ, ռացիոնալ լուծում տալու ու առանց չարախնդալու հետեւություններ անելու ժամանակն է, ունենք մինչեւ ապրիլ ու ապրիլից հետո տարբեր իրականությւոններ: Այն շարքայինը, մտավորականն ու քաղաքական, պետական գործիչները, որ դրանից անհրաժեշտ հետեւողություն չեն անում, կուտակված ահռելի էներգիան կարող է  շրջվել դեպի իրեն ու զրոյացնել նրան՝ ուղարկելով պատմության լուսանցք»,- այս կարծիքին է Էդուարդ Աղաբեկյանը:

Մեր հարցին՝ քառօրյա պատերազմն ի՞նչ խնդիրներ վերհանեց, մեր զրուցակիցը չցանկացավ առանձնացնել. «Այն բոլոր բացթողումները, բոլոր թերությունները, որոնք մենք փոխհատուցեցինք զինվորի արյամբ, շատ շուտ պետք է վերացնենք»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031