Ermenihaber. Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը մեկնել է Կիև, որտեղ հանդիպումներ է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի, ԱԳ նախարար Անդրեյ Սիբիհայի և Ղրիմի թաթարների առաջնորդի հետ։
Ֆիդանը և Սիբիհան միասին այցելել են Անկախության հրապարակ, որտեղ ոգեկոչվում է ռուս-ուկրաինական պատերազմում զոհված ուկրաինացիների հիշատակը։
Այնուհետև Ֆիդանը Կիևում հանդիպել է Ղրիմի թաթարների ազգային առաջնորդ, Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Մուստաֆա Ջեմիլևին (Քըրըմօղլու) և Ղրիմի թաթարների մեջլիսի նախագահ Ռեֆաթ Չուբարովին։
Ավելի ուշ Թուրքիայի արտաքին գործերի նախարարին ընդունել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
Կարդացեք նաև
Հանդիպման ընթացքում Զելենսկին Ֆիդանին պարգևատրել է Ուկրաինայի երկրորդ աստիճանի «Վաստակի համար» շքանշանով։
Նշվում է, որ այս շքանշանը շնորհվում է ինչպես Ուկրաինայի քաղաքացիներին, այնպես էլ օտարերկրյա պետությունների ներկայացուցիչներին՝ երկրի առջև ունեցած բացառիկ ծառայությունների համար։
Շքանշանը տրվում է պետական կառավարման և հանրային ծառայության, դիվանագիտության և միջազգային հարաբերությունների, գիտության և կրթության, մշակույթի և արվեստի, ինչպես նաև տնտեսության և արդյունաբերության ոլորտներում նշանակալի ներդրման համար։


















































