Լրահոս
Օրվա լրահոսը

Արփինե Հովհաննիսյան. Այնպես չէ, որ մենք պայմանավորել ենք կոռուպցիայի դեմ պայքարի իրականացումը ԵՄ աջակցության հետ

Մայիս 13,2016 12:42

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում անդրադարձավ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկիի հայտարարությանը, որ կոռուպցիայի դեմ պայքարի համար նախատեսված է 15 միլիոն եվրո, սակայն, եթե կոնկրետ արդյունք չգրանցվի, ապա այդ գումարը չի փոխանցվի:

«Կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանի Հանրապետության կառավարության պարտականությունն է: Եվ ես կոռեկտ չեմ համարում նախ մեկնաբանել դա: Բայց Եվրամիությունը մեզ աջակցում է այդ հարցում, եւ նախեւառաջ պարոն դեսպանն ինքը պետք է մեկնաբանի՝ եղե՞լ է արդյոք կամ շոշափելի արդյուքներ կա՞ն, թե՞ ոչ: Իսկ մեր քայլերի հաջորդականությունը մենք իրագործելու ենք, եւ այնպես չէ, որ մենք պայմանավորել ենք այդ քայլերի իրականացումը կամ դրանց արդյունավետությունն այդ աջակցության հետ: Աջակցությունը կարեւոր է, դա մեր հարաբերությունների գործընկերային բնույթի մասին է վկայում, բայց դրա պատճառով չէ, որ մենք հայտարարել ենք»,- ասաց նախարարը:

Նա նկատեց, որ որեւէ երկրում կոռուպցիայի դեմ պայքարն ակնթարթային արդյունքներ չի արձանագրել. «Չափազանց դժվար է իրականում շատ հաճախ լատենտային, օրենքում հնարավորություն ընձեռնող բացերի եւ այլնի հետ կապված ասել, որ միանգամից կվերացվի: Ասել, որ քաղաքական կամք կա, ես այսօր այս պահին որպես կառավարության ներկայացուցիչ ուզում եմ փաստել: Եվ արդարադատության նախարարությունն էլ որպես հակակոռուպցիոն ոլորտում համակարգում իրականացնող մարմին ամբողջ պատասխանատվությունը, կոնկրետ քայլեր իրականացնելը վերցնում է իր վրա եւ որպես առաջին արդյունք ներկայացնում այդ նախագիծը: Բայց դա միակը չէ»:

Արփինե Հովհաննիսյանը համարում է, որ կոռուպցիայի դեմ պայքարի մասին ոչ միայն պետք է խոսել, այլ նաեւ պետք է համապատասխան քայլեր ձեռնարկել, որոնք ըստ նրա, ձեռնարկվում են ակնհայտ են:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031