Լրահոս
Օրվա լրահոսը

Ստրասբուրգում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը շարունակել է հանդիպումները Եվրոպայի խորհրդի գլխավոր տնօրինությունների ղեկավարների հետ

Մայիս 13,2016 16:08

 

Այսօր Ստրասբուրգում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպումներ է ունեցել Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության գլխավոր տնօրինության ղեկավար Ֆիլիպ Բուայայի, Ժողովրդավարության գլխավոր տնօրինության ղեկավար Սնեժանա Սամարջիչ-Մարկովիչի, ինչպես նաեւ մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ:

Արման Թաթոյանն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի իրավապաշտպան եւ ժողովրդավարական հաստատությունների մասնակցության կարեւորությունը միջազգային մակարդակի հանդիպումներին ու քննարկումներին՝ հաշվի առնելով ադրբեջանական զինված ուժերի դաժանություններն ուղղված էին հենց ԼՂՀ խաղաղ բնակչության դեմ եւ պայմանավորված էին նրանց հանդեպ ունեցած խորը ատելության մղումով: Դա կարեւոր է հատկապես բռնություն սերմանող ադրբեջանական ագրեսիվ քաղաքականության պայմաններում:

Պաշտպան Արման Թաթոյանը, Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան ներկայացուցիչներին փոխանցելով ԼՂՀ օմբուդսմենի զեկույցն ու վերլուծությունները, նրանց է ներկայացրել մանրամասն տվյալներ ս.թ. ապրիլին սկզբին Ադրբեջանի նախաձեռնած ռազմական ագրեսիայի ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական բնակչության նկատմամբ կատարված մարդու իրավունքների հիմնարար խախտումները:

Հանդիպման ընթացքում արձանագրվել է, որ մարդու իրավունքների խախտումներն անթույլատրելի են ցանկացած պարագայում՝ անկախ սահմաններից կամ քաղաքականությունից:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական չափանիշների ներդրման ուղղությամբ Հայաստանի Հանրապետությունում համատեղ ծրագրեր իրականացնելու անհրաժեշտությունը: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է վատ վերաբերմունքի կանխարգելմանը, երեխաների իրավունքների պաշտպանությանը, քաղաքացիական հասարակության հետ հարաբերություններին եւ այլն: Կողմերը պատրաստակամություն են հայտնել ակտիվ համագործակցություն ծավալել այդ հարցերի լուծման ուղղությամբ:

 

Մայիսի 13, 2016թ.

Ստրասբուրգ, Ֆրանսիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031