Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՎՐՈ-2016. Մերոնք հայրենիք վերադարձան 8 մեդալով

Մայիս 16,2016 11:35

 

Ս. թ. մայիսի 12-ից 16-ը Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում տեղի ունեցավ Սամբոյի Եվրոպայի տղամարդկանց, կանանց և մարտական սամբոյի առաջնությունը, որին Հայաստանը ներկայացավ իր ուժեղագույն մարզիկներով:
Մրցումային առաջին իսկ օրը 52 կգ քաշային կարգում հանդես եկող Տիգրան Կիրակոսյանը /ք. Վանաձոր/, գերազանց անցկացնելով բոլոր գոտեմարտերը,եզրափակիչ պայքարում պարտվեց Ռուսաստանը ներկայացնող Վալերի Սորոնկովին՝ արժանանալով արծաթե մեդալի:

90 կգ քաշային կարգում հանդես եկող Էդիկ Պետրոսյանը /ք. Սպիտակ/ նվաճեց բրոնզե, իսկ մարտական սամբոյի 57 կգ քաշային կարգում Մխիթար Մխիթարյանը /ք. Սպիտակ/ 3-րդ տեղի համար պայքարում հաղթելով ուկրաինացի մարզիկ Բոգդան Բաբեբկոյին՝ նվաճեց բրոնզե մեդալ:
Մրցումային երկրորդ օրը մեր հավաքականի համար նույնպես հաջող օր էր: Մեր մարզիկներից 3-ին հաջողվեց նվաճել 3 բրոնզե մեդալներ՝
Մաքսիմ Մանուկյանը /57 կգ, ք. Գյումրի/ և Արսեն Ղազարյանը /74 կգ, ք. Վանաձոր/ լավ անցկացնելով գոտեմարտերը՝ 3-րդ տեղի համար պայքարում արժանացան բրոնզե պարգևների, իսկ մարտական սամբոյի 62 կգ քաշային կարգում հանդես եկող Վահան Նիկոլայանը /ք. Աբովյան/ փայլուն հաղթանակ տանելով 3-րդ տեղի համար պայքարում՝   արժանացավ բրոնզե մեդալի:

Մրցումային վերջին օրը մեր մարզիկներից 2-ին կրկին անգամ հաջողվեց հաջողության հասնել և նվաճել ևս 2 մեդալ: Մարտական սամբոյում հանդես եկող Գրիգոր Մխիթարյանը  /52 կգ, ք. Գյումրի/,  եզրափակիչ պայքարում հաղթելով հայազգի Ռուսաստանը ներկայացնող Արտուշ Արեյանին նվաճեց ոսկե մեդալ՝ հռչակվելով 2016 թ. Եվրոպայի չեմպիոն, իսկ 68 կգ քաշային կարգում Վաչիկ Վարդանյանը /ք. Եղվարդ/՝ եզրափակչում զիջելով ռուս մարզիկ Ռուսլան Հասանխանովին, արժանացան արծաթե պարգևների:

Այսպիսով՝ մեր հավաքականը հաղթանակած վերադառնում է հայրենիք՝ իր հետ բերելով 8 մեդալ, որից՝ 1 ոսկե, 2 արծաթե, 5 բրոնզե:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՄԲՈՅԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031