Լրահոս
Օրվա լրահոսը

Բարձրաշենցիները մեծարել են նռնականետով հակառակորդի ուղղաթիռը ոչնչացրած Նարեկ Մալխասյանին եւ Արիության մեդալի արժանացած Մանուկ Սրկոյանին

Մայիս 18,2016 13:40

Ապրիլյան պատերազմական գործողությունների ընթացքում քաջությամբ աչքի ընկած հերոսներից են Արարատի մարզի Բարձրաշեն համայնքի բնակիչներ, ժամկետային զինծառայողներ «Մարտական խաչ» 2-րդ աստիճան շքանշանի և Արիության Մեդալի արժանացած Նարեկ Մալխասյանը, ով նռնականետով ոչնչացրել է հակառակորդի ուղղաթիռը և Մանուկ Սրկոյանը, ով ցուցաբերած քաջության համար արժանացել է Արիության մեդալի։

Մայիսի 17-ին հարազատ ծննդավայրում քաջարի զինվորների մեծարման արարողությանը ներկա է եղել Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը։

23563

Միջոցառման սկիզբն ազդարարվել է մայիսյան եռատոնին նվիրված ցերեկույթով, որի ընթացքում բարձրաշենցի դպրոցականները հանդես են եկել ազգային ու հայրենասիրական երգի, պարի կատարումներով, հայրենիքին ու հայ զինվորին ձոնված շնորհակալանքի ու նվիրումի խոսքերով։

Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, իր և ամբողջ հայության անունից հանդես գալով շնորհակալանքի խոսքով, ասել է, որ մեր պարտքն է հիշել բոլոր հերոս տղաներին և նույն արիական ոգով դաստիարակել մատաղ սերնդին․

23561

–       Մեր սահմանների անառիկության ու խաղաղ լուսաբացների համար մենք պարտական ենք մեր զինվորներին, որոնք հարկ եղած դեպքում ելնում են կենաց ու մահվան պայքարի։ Մեր պարտքն է խոնարհումով մոտենալ և շնորհակալ լինել նրանց ծնողներին հայրենիքին արժանի զավակներ մեծացնելու համար։

Հանդիպման ընթացքում հնչած ելույթները հայ զինվորի արիության ու հայրենիքին անմնացորդ նվիրվելու երևույթի մասին էին, որի ականատեսը դարձանք նաև ապրիլյան օրերին։

Հանդիպման ավարտին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը հայրենիքին մատուցած ծառայությունների և մարտի դաշտում ցուցաբերած բացառիկ արիության համար Նարեկ Մալխասյանին և Մանուկ Սրկոյանին հանձնել է շնորհակալագրեր և դրամական պարգևներ։

 

Արարատի մարզպետարանի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031