Լրահոս
Օրվա լրահոսը

Սան Սեբաստիանի քաղաքապետարանը հայցում է, որ բանակցություններում Լեռնային Ղարաբաղն ունենա իր սեփական ձայնը

Մայիս 18,2016 15:06

Ապրիլի 26-ին Բասկերի Երկրի (Իսպանիա) Գիպուսկոա նահանգի մայրաքաղաք Դոնոստիայի (Սան Սեբաստիանի) քաղաքապետարանում ներկայացված խմբակցությունների ղեկավարների ժողովի հերթական նիստում ընդունվել է հետևյալ ինստիտուցիոնալ հայտարարությունը, որը հաստատվել է քաղաքապետի կողմից մայիսի 5-ին։

Դոնոստիայի (Սան Սեբաստիանի) քաղաքապետարանը՝

1. Այս ծանր պահին Ստեփանակերտին փոխանցում է իր զորակցությունը՝ վերահաստատելով վերջինիս բնակչության խաղաղ և բնականոն կերպով ապրելու իրավունքը:

2. Կոչ է անում բոլոր կողմերին, որպեսզի վերադառնան այն վիճակին, որը տիրում էր նախքան հրադադարի խախտումը, և որ չխոչընդոտվի այնպիսի մեխանիզմի ստեղծմանը, որը թույլ կտա մոնիտորինգի ենթարկել հրադադարի ռեժիմի պահպանումը:

3. Կոչ է անում բոլոր կողմերին, որպեսզի լուծեն իրենց միջև տարաձայնությունները Մինսկի Խմբի շրջանակներում, երկխոսության և բանակցության միջոցով՝ մշտապես հարգելով ժողովրդի կամքը:

4. Այս առումով, հայցում է, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Մինսկի խմբի իրականացրած բանակցություններում Լեռնային Ղարաբաղն ունենա իր սեփական ձայնը:

ԼՂՀ ԱԳՆ հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031