Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեծացրել է տրամադրված վարկերի քանակը 2 անգամ

Մայիս 20,2016 10:08

ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփել է 2016 թվականի առաջին եռամսյակի վարկավորման ծավալի ցուցանիշները: 2016 թվականի մարտի 31-ի դրությամբ`  1-ին եռամսյակի ընթացքում, ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆիզիկական անձանց և փոքր բիզնեսին տրամադրել է մոտ 54 800 վարկ, որոնց ընդհանուր գումարը կազմում է 18 743 մլն ՀՀ դրամ, ինչն, իր հերթին, 2 անգամ գերազանցում է 2015 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

2016 թ.-ի 1-ին եռամսյակի դրությամբ ՎՏԲ-Հայաստան Բանկի մանրածախ վարկային պորտֆելն ընդգրկում է մոտ 185 000 տրամադրված վարկ, որոնց ընդհանուր գումարը կազմում է 93 507 մլն ՀՀ դրամ:

Մանրածախ բիզնեսի վարկավորումը ՎՏԲ-Հայաստան Բանկի գործունեության հիմնական ուղղություններից է: Բանկը վարում է հավասարակշռված և ճկուն վարկային քաղաքականություն՝ առաջարկելով հաճախորդներին տարբեր վարկատեսակներ: Ձեռք բերված արդյունքը մեկ անգամ ևս վկայում է այն մասին, որ Հայաստանի վարկավորման շուկայում ՎՏԲ-Հայաստան Բանկը պահպանում է առաջատար դիրքերից մեկը։

«ՎՏԲ-Հայաստան Բանկ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031