Լրահոս
Օրվա լրահոսը

Մելքումյանը՝ իր ոսկեգույն ժամացույցի եւ վերնաշապիկի ամրակների մասին. «Իրա գինը 400 դոլար է» (Տեսանյութ)

Մայիս 20,2016 15:15

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ Aravot.am-ը ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանին հարցրեց՝ Հովիկ Աբրահամյանի սկսած պայքարը, բարեփոխումները հնարավոր է հասնեն նաեւ բիզնես ունեցող պատգամավորներին, Ձեր անվան շուրջ էլ մեծ աղմուկ բարձրացավ՝ անշարժ գույքի բիզնեսի հետ կապված, Դուք այդ առումով մտահոգություններ չունե՞ք:

Նա պատասխանեց. «Այո, դուք իրավացի եք, եւ նախարարները, եւ պատգամավորները պետք է պատրաստ լինեն գծված խաղի կանոնների շրջանակներում առաջ գնալ: Բայց այդ ամեն ինչը պետք է լինի օրենքով: Ապօրինի երեւույթներ, գործն առաջ տանելու, պետք է չլինեն: Մթնոլորտը պետք է այնպես առաջ տանել, որ ձեր ասած կասկածահարույց, խնդրահարույց պահերը դուրս գան: Իմ բիզնեսների հետ կապված որեւէ մտահոգություն չունեմ»:

Սոցցանցերում աղմուկ բարձրացավ գեներալ Մանվելի ժամացույցի հետ կապված, որ Apple Watch 12 հազար դոլարանոց ժամացույց է կրում: Aravot.am-ի դիտարկմանը՝ նկատում ենք, որ Ձեր ժամացույցն էլ կարծես թանկարժեք է, եւ ոչ միայն ժամացույցը, այլեւ վերնաշապիկի ամրակները, կխնդրենք պարզաբանում, պրն Մելքումյանը պատասխանեց. «Եկեք ճաշակը չշփոթենք տարբեր բաների հետ: Ժամացույցս արժի 400 դոլար, արդեն 6-7 տարվա պատմություն ունի: Իր գինը 400 դոլար է, որը գնվել է…կարող եմ տեղն էլ ասեմ»:

Նա վստահեցրեց, որ ամրակներն էլ առանձնապես թանկ չեն եւ առաջարկեց նվիրել մեզ՝ համոզվելու համար, որ թանկ չէ:

Միքայել Մելքումյանը վստահեցրեց, որ թեեւ ժամացույցը ոսկեգույն է, բայց ոսկյա չէ:

Ավելի ուշ ասուլիսից հետո նա պարզաբանեց, որ անշարժ գույքի բիզնեսի հետ կապված այդ պատմությունն ուռճացված է եղել, ինքն ամեն ինչ օրինական է արել, իսկ իր հագուկապը, զարդերը, ժամացույցը, ճիշտ է, ճոխ են երեւում, բայց թանկ չեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031