Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ ո՞ր պաշտոնյաներն են հանրային տրանսպորտով գալու գործի. ԱԺ-ում 24 մեքենա են կրճատել, 27 աշխատակից

Մայիս 24,2016 13:02

ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանն այսօր ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրեց, թե 2015-ին հատկացված միջոցներից ինչ ծախսեր ու խնայողություններ են արել:

Նա տեղեկացրեց, որ ԱԺ-ի ավտոմեքենաների քանակը կրճատվել է 24-ով. «Այս պահին մենք բալանսում ունենք 78 մեքենա, բայց դրանցից շահագործվում է 69-ը, մինչեւ տարեվերջ դրանցից եւս կլինեն կրճատումներ: Աշխատակազմում եւս ունենք կրճատումներ, դրանք կազմում են 27-ը, որոնցից 7-ը եղել են հաստիքային կրճատումներ, մյուսները՝ արտահաստիքային: Ունեցել ենք 170 մլն-ի խնայողություն: Հաշվի առնելով, որ սահմանված հաստիքների թիվը եղել է 807, բայց ֆինանսավորումը եղել է 670-ի շրջանակներում, մենք խնայողությունները ուղղել ենք այդ աշխատավարձերը կրճատելուն»:

Hrayr_Tovmasyan-2Հրայր Թովմասյանն ասաց, որ միայն էլեկտրաէներգիայի ծախսի գծով խնայել են 75 մլն դրամ, կոմունալ ծառայությունների գծով՝ 20 մլն, կապի ծառայությունների գծով՝ 54 մլն. «Այդ խնայողությունները շարունակվում են: Եթե վերլուծենք, միայն գործուղումների մասով պատկերը հետեւյալն է՝ 2014-ին 195 մլն է եղել հունվար-մայիս ամիսների գործուղումների ծախսերը, ապա 2015-ին կազմել են 156 մլն 684 հազար»:

Ինչ վերաբերում է գործուղումներին, պատգամավորներն իրականացրել են 128 գործուղում:

Hrayr_TovmasyanԷդմոն Մարուքյանը հարցրեց՝ ԱԺ աշխատակազմի ո՞ր պաշտոնատար անձանց մեքենաներն եք կրճատել, ո՞ր պաշտոնատար անձինք են այսուհետեւ հանրային տրանսպորտով գալու գործի: Հրայր Թովմասյանը պատասխանեց, որ դրանք այն մեքենաներն են, որոնք բալանսում կային, բայց չէին օգտագործվում. «Այս պահի դրությամբ կա նման 11 մեքենա, օգտագործվում է 69 մեքենա: ԱԺ նախագահին սպասարկող մեքենաներն են, այդ թվում՝ անվտանգության, նախագահի տեղակալների, աշխատակազմում այդ մեքենաներից օգտվում են աշխատակազմի ղեկավարը, տեղակալները, վարչության պետերը: Կան նաեւ տեխնիկական սպասարկում իրականացնող մեքենաներ, կան հյուրերին սպասարկող մեքենաներ, կան հերթապահ մեքենաներ, որոնց ընդհանուր թիվը 69 է»:

Էդմոն Մարուքյանն էլ հարցրեց՝ եթե չօգտագործվող մեքենաներ եք դուրս գրել, այդտեղ տնտեսո՞ւմ ենք անում, դրանց համար գումա՞ր է դուրս գրվել՝ Հրայր Թովմասյանը պատասխանեց. «Չօգտագործվող մեքենաների համար պետք է կատարվի դրանց ապահովագրություն, տեխզննում, այդ ծախսերն են կրճատվել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031