Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսումնասիրվում են ՀՀ Տավուշի մարզում՝ մարզի դատախազի տեղակալի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի բոլոր հանգամանքները

Մայիս 25,2016 16:18

Այսօր ԶԼՄ-ները, նաեւ «Առավոտը» ստացել էին հաղորդագրություն «Անկախ լրագրող» անվանյալ մի օգտատիրոջ հասցեից, որում պնդումներ կային Տավուշի դատախազի տեղակալ Հայկուշ Բաղդասարյանի մասին: Մասնավորապես նշված էր, որ նա խնջույքում ոգելից խմիչք է օգտագործել 21.05.2016թ. Իջևան-Դիլիջան ավտոմայրուղուն հարակից գտնվող «Ոսկե ձկնիկ» ռեստորանում, որը ճանապարհի կողմից ունի արհեստական լիճ, եւ իր «Նիսսան տեանա « մակնիշի 01 OP 077 համարանիշի ավտոմեքենայով հայտնվել է լճում»:

Կցված էին նաեւ լուսանկարներ, որում պատկերված էր, թե ինչպես են փորձում լճից դուրս բերել մեքենան՝ «այդ թվում դատախազ Մամիկոն Մարտիրոսյանը, որը պատկերված է լճում գտնվող ավտոմեքենայի առջևի մասում և փորձում է դուրս բերել ավտոմեքենան լճից»:

Ըստ հեղինակի՝ խնջույքին ներկա են գտնվել նաև ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիայի և ապօրինի անտառհատումների դեմ պայքարի վարչության դատախազները, Տավուշի մարզի դատախազը. «Հյուրասիրությունը կազմակերպել է Իջևանի անտառտնտեսության տնօրեն Սուրեն Մանուկյանը, ով նաև իր ուժերով ու միջոցներով «Գազ 66» մակնիշի ավտոմեքենա է կանչել դեպքի վայր, որ մեքենան դուրս հանվի լճից: Այնուհետև տնօրենն իր իսկ միջոցներով ներկայումս Իջևանի արհեստավորների մոտ վերանորոգում է լճում հայտնված դատախազի «Նիսսան Տեանա «ավտոմեքենան: Դարձյալ ըստ նամակագրի՝ լուսանկարում «կարմիր մայկայով պատկերված է ռեստորանի տնօրեն Վահե Ղալումյանը: Նրա կողքին գտնվող և լուսանկարում պատկերված Տավուշի մարզի դատախազ Արմեն Մարուխյանը ձեռքները գրպանում դրած հետևում էին, թե ինչպես են մեքենան դուրս բերում լճից»:Tavushi dataxaz (1)

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը քիչ առաջ տեղեկացրեց, որ «ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ ուսումնասիրվում են ՀՀ Տավուշի մարզում՝ մարզի դատախազի տեղակալի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի բոլոր հանգամանքները: Դրանց լիարժեք, բազմակողմանի և օբյեկտիվ ուսումնասիրության արդյունքում կտրվեն համապատասխան գնահատականներ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031