Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«1600 կիլո ուտել կլինի՞, էդ հաճույք չի, մարդ ինչքա՞ն կարա ուտի». Հրանտ Բագրատյանը՝ գյուղնախարարին

Մայիս 25,2016 16:44

Միայն կարտոֆիլ ամեն մեկս կերել է 300 կգ: 392 մլն կգ միրգ է արտադրվել, դա 130-140 կգ է բաժին հասնում՝ ամեն մի բնակչի: Հիմա արտադրվում է 1 մլն 24 հազար տոննա բանջարեղեն: Սա կոռուպցիա է, ուռճացնում եք, որ հարկ չտան:

Այսօր ԱԺ-ում ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց բնապահպանության, գյուղատնտեսության ոլորտում 2015-ի բյուջեի կատարման հաշվետվությունը:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը հաշվետվությունից դժգոհ էր. «Սա խաղ է, սա բյուջեի հաշվետվություն չի»: Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն էլ հորդորեց կոռեկտ արտահայտվել՝ ի՞նչ խաղ:Hrant_Bagratyan-2

Երբ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ներկայացրեց հաշվետվությունը, Հրանտ Բագրատյանը հարցրեց. «Կառավարությունը հայտարարել է կոռուպցիայի դեմ պայքար: Մանր-մունր բաներ կան մեքենաների հետ կապված, բայց եկեք լրջանանք: 769 մլն կգ կարտոֆիլ է արտադրվել, առկա բնակչությունը 2 մլն 776 հազար է, միայն կարտոֆիլ ամեն մեկս կերել է 300 կգ: 392 մլն կգ միրգ է արտադրվել, դա 130-140 կգ է բաժին հասնում՝ ամեն մի բնակչի: Հիմա արտադրվում է 1 մլն 24 հազար տոննա բանջարեղեն, 286 հազար տոննա բոստան: Ի՞նչ ենք անելու էս թվերի հետ, ինչի՞ ենք խրախուսում գյուղատնտեսությունը, այդտեղ գերարտադրություն է, այդքան խաղողն ի՞նչ ենք անելու, նայեք կոնյակի սպիրտի արտադրությունը: Սա կոռուպցիա է, ուռճացնում են, որ հարկ չտան, դուք ներկայացնում եք 286 հազար տոննա, երբ լավ գիտեք, որ եղել է 146 հազար տոննա: Ինչի՞ ենք էլ մեր ռեսուրսները ուղարկում գյուղատնտեսության աճին: Մենք պիտի ոլորտը կարգի բերենք, ամեն տարի խելքներս ինչ թիվ դուրս տա՝ չգրենք, կոռուպցիայի դեմ պայքարը հենց ստեղից պիտի սկսենք»:

Գյուղնախարարը պատասխանեց, որ գյուղատնտեսության ոլորտը ազատված է հարկերից. «Հողի հարկն է միայն չնչին գումար է կազմում, մեծ գումար չի, իսկ ներկրված սերմերը, պարարտանյութը, դիզվառելիքը, ջերմոցային նյութերը, կենդանիները, տնկիները, ամեն ինչը ազատված է հարկերից: Ինչ վերաբերում է հիմնական ցուցանիշներին, դրանք մեզ համար ցածր ցուցանիշներ են, ավելի բարձր նշաձող ենք մենք սահմանել: Մեր վարելահողերից լրացուցիչ մշակել ենք 100 հազար հա հող, ընդլայնում ենք: Էսօր հասել ենք մի սահմանի, որը մեզ համար վերջին սահմանը չի, հնարավորություն ունենք ավելի ավելացնելու: Կարտոֆիլինը նվազ բերք է՝ համեմատած եվրոպական երկրների հետ, իսկ ինչո՞ւ պետք է մենք եվրոպական երկրներից հետ մնանք: Այս տարի ավել մշակվել է 1200 հեկտար վաղահաս կարտոֆիլ, որ համեմատենք՝ ցածր ցուցանիշ է: Մարդկանց թվաքանակի հետ եք համեմատում դուք, բայց կա միջին բերքատվություն: Բանջարաբոստանային մշակաբույսերն էլ բարձր չեն էդքան: Ձեր ժամանակ, երբ աշխատում էիք կոնյակի գործարանում, էդ ժամանակ հավելագրումներ, այո, կային: Չեմ կարող ասել, որ իսպառ վերացել են հիմա, բայց չեմ կարող բոլոր մթերողների տեղը ես պատասխան տալ: Բոլոր մթերողները պետք է հայտարարագրեն իրենց մնացորդները»:

Բագրատյանը հորդորեց անմիջապես ճշտել՝ ո՞ւմ նկատի ունի՝ հավելագրումներ ասելով. «Ի՞նձ նկատի ունեք, թե՞ մյուս ընկերություններին»: Նախարարն ասաց, որ մյուսներին:

Բագրատյանի խոսքերով՝ «Սա հաճույք չի, ֆիլմ չի, որ 2 ժամվա տեղը 10 ժամ նայեք, 1600 կիլո ուտել կլինի՞, ինչի՞ եք կարտոֆիլի բերքատվությունը խրախուսում, 500 հազար տոննան ի՞նչ անենք: Մարդ ինչքա՞ն կարա ուտի»:

2017-ին բալանսները կներկայացնենք: Բագրատյանն էլ արձագանքեց. «Լավ, 2017-ին կընտրվեմ պատգամավոր՝ կներկայացնեք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031