Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղրով մասուրի հյութը օգնում է ցածր ճնշման ժամանակ

Մայիս 27,2016 14:00

Քնկոտությունը, ընդհանուր թուլությունը, գլխացավերը, հաճախ կրկնվող գլխապտույտը, ստամոքսի խանգարումը, կախվածությունը եղանակային փոփոխություններից, երբեմն նաեւ մագնիսական դաշտի փոփոխություններից, ազդում են մարդու կյանքի որակի վրա։ Այսպիսի վիճակը բնորոշ է զարկերակային արյան ցածր ճնշում` հիպոտոնիա ունեցողներին:

Արյան ճնշման փոփոխությունը հաճախ ունի պաշտպանահարմարվողական նշանակություն, որի բնականոն վիճակից շեղման դեպքում պետք է խորհրդակցել բժշկի հետ, քանի որ ճնշման մակարդակի վրա ազդում են բազմաթիվ գործոններ։ Օրինակ` թերճնշումն առաջանում է թունավորումների, վարակիչ, սիրտանոթային համակարգի հիվանդությունների, գերճնշումը՝ ներզատիչ խանգարումների, երիկամների ախտահարումների, հիպերտոնիկ հիվանդության եւ այլ դեպքերում, ինչպես նաեւ դեռահասների սեռական հասունացման շրջանում։

chnshum8-2

Հիպոտոնիայի ժամանակ բնաբույժները խորհուրդ են տալիս օգտագործել հետեւյալ բաղադրատոմսերը.

– 1 թեյի գդալ մասուրը էմալապատ ամանի մեջ տրորել, վրան լցնել 250 միլիգրամ եռացրած ջուր եւ թույլ կրակի վրա եփել 10 րոպե։ Երբ եփուկը սառչի, վրան ավելացնել մի ճաշի գդալ (լիքը) մեղր։ Խմել ուտելուց 15-20 րոպե առաջ, օրական երեք անգամ։

– Միջին մեծության 6 կիտրոնը լվանալ, կորիզները հեռացնել, մսաղացով աղալ, լցնել 3 լիտրանոց բանկայի մեջ, վրան ավելացնել 1 լիտր եռացրած սառը ջուր, բերանը փակել եւ 36 ժամ թողնել սառնարանում։ Այնուհետեւ հանել սառնարանից, ավելացնել 500-600 գրամ մեղր, լավ խառնել եւ նորից 36 ժամ թողնել սառնարանում։ Խմել օրական 3 անգամ, ուտելուց 30-40 րոպե առաջ։

– 10 գրամ անմեռուկի վրա 10 բաժակ եռացրած ջուր լցնել, ամանը շորով փաթաթել եւ 40 րոպե թողնել թրմվի, քամել։ Խմել օրական 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ, կեսական բաժակ։

Նշենք նաեւ, որ արյան ճնշումը բարձրացնում են արեւքուրիկը, կղմուխը, մեղվամուշկը։

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
26.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031