Լրահոս
Օրվա լրահոսը

Նարեկ Սարգսյանը քննարկել է Շիրակի մարզում առկա 3-4-րդ կարգի վթարային շենքերի խնդիրները

Մայիս 27,2016 13:21

ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը կարճատև աշխատանքային այցով մեկնել է ՀՀ Շիրակի մարզ:

Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նկատմամբ պետական պարտավորությունների կատարման ընթացքին ծանոթանալու նպատակով նա այցելել է Ախուրյան համայնքի կիսակառույցների շինհրապարակ, պատասխանատուների և տարածքային կառավարման և զարգացման նախարարության ներկայացուցիչների հետ քննարկել մարզպետարանին տրամադրված գումարով երկրաշարժից տուժած ընտանիքների համար նախատեսված բնակարանային շինարարությունը հնարավորինս արագ ավարտելու խնդիրը:

Նախարար Սարգսյանը եղել է նաև Կումայրի պատմամշակութային արգելոց-թանգարան-ի տարածքում իրականացվող հասարակական նշանակության կառույցի շինհրապարակում, մարզի պատասխանատուների հետ քննարկել կառույցի վերաբերյալ նախագծային լուծումները: Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նաև Շիրակի մարզում առկա 3-4-րդ կարգի վթարային շենքերի խնդիրներին:

Այցի շրջանակում Ն. Սարգսյանը մասնակցել է նաև 1918 թվականին Սառնաղբյուր գյուղի ինքնապաշտպանական հերոսամարտին նվիրված հուշակոթողի (հեղինակ՝ Ասլան Մխիթարյան) բացման արարողությանը, որի ստեղծմանն աջակից է եղել նաև ՀՀ քաղաքաշինության նախարարությունը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031