Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանը՝ մենաշնորհի օրինականացման մասին. «Արծվիկ Մինասյանը նման բան չի ասել»

Մայիս 31,2016 17:34

Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ քառօրյա պատերազմի հերոսներին նվիրված հուշաքարի բացման արարողությունից հետո  Հովիկ Աբրահամյանը լրագրողներին հորդորեց սպասել մինչև հինգշաբթի:

Դիտարկմանը՝ արդեն երեք շաբաթ է անցել վարչապետի հանձնարարականից մենաշնորհի դեմ պայքարի հարցում, սակայն արդյունքների մասին տեղեկություն չկա, Հովիկ Աբրահամյանն արձագանքեց. «Հինգշաբթին դեռ առջևում է: Մենք կհայտարարենք, ինչ որ ասել ենք, իրականացնելու ենք և հետևողական ենք լինելու մեր խոստումների և հանձնարարությունների մեջ: Կարծում եմ՝ մեր թիմը ՀՀ նախագահի գլխավորությամբ,  այն, ինչի մասին բարձրաձայնել է, կիրականացնի մինչև վերջ: Ուղղակի, խնդրում եմ, համբերեք, որ տեսնեք շոշափելի արդյունքներ ենք ունենալու»:

Հիշեցմանը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն առաջարկում է օրենքով ամրագրել մենաշնորհը, և հարցին՝ արդյոք այդ առաջարկը հակասության մեջ չի՞ մտնում ՀՀ վարչապետի՝ մենաշնորհի դեմ պայքարի հանձնարարություններին, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ Արծվիկ Մինասյանը նման հայտարարություն է արել, խեղաթյուրվել է նրա խոսքը: Որևէ նախարար կառավարությանը և վարչապետին հակառակ բաներ չի կարող անել»:

Հարցին՝ ինչպիսի՞ն է վարչապետի մոտեցումը՝ պե՞տք է օրենքով ամրագրել մենաշնորհը, կառավարության  ղեկավարը  պատասխանեց. «Կքննարկենք բոլոր հարցերը, որոնց  մասին բարձրաձայնել ենք, լուծման տարբերակներ կառաջարկենք: Ուղղակի  ձեզ խնդրում եմ՝ մի քիչ համբերեք: Մենք ուղղակի խոսքեր չենք հայտարարել, մենք մտածել ենք մինչև հայտարարություն անելը, և դրանք լինելու են տեսլական, ծրագիր, որն իրականացվելու է ժամանակի ընթացքում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031