Լրահոս
Օրվա լրահոսը

«Թաղի տղաներով լացում էինք». Շարմազանովը՝ իր մանկական երազանքի մասին (Տեսանյութ)

Հունիս 01,2016 17:20

«Մենք բոլորս էլ, ինչքան էլ մեծանանք, մի փոքր մանկություն կա մեր սրտում: Բոլորս էլ էս տարիքում ուզում ենք երազների հավատանք, հեքիաթների հավատանք: Իմ մանկության երազանքը կատարվել է: Ճիշտ է, ես ֆուտբոլիստ չեմ դարձել, բայց կյանքը ինձ բերել է, որ ես Խորեն Հովհաննիսյանի հետ շփվել եմ, Յուրի Վարդանյանը, որ մեր կուռքն է եղել՝ շփվել եմ: Էն ժամանակ որ հարցնում էին՝ քո ամենամեծ ցանկությունը ո՞րն է, ասում էի՝ Խորեն Հովհաննիսյանի հետ մի հատ նկարվեմ: Հիմա դա եղել է»,- այսօր՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը ԱԺ-ում կազմակերպված միջոցառման ժամանակ լրագրողներին իր մանկության երազանքները պատմեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա չի ընդունում, որ երեխաները փոքր ժամանակ ասում են՝ ուզում եմ նախագահ դառնամ, պաշտոնյա դառնամ. «Տխուր մանկություն է, էլի, երեխաները պիտի մի քիչ ռոմանտիկ լինեն՝ կոսմոնավտ դառնան, լյոտչիկ դառնան, ֆուտբոլիստ դառնան, չեմպիոն դառնան: Իմ երազանքը եղել է ֆուտբոլիստ դառնամ, բոլոր իմ թվի երեխաների երազանքը դա էր: Իսկ ամենամեծ հիասթափությունը եղել է, երբ 88-ին Խորեն Հովհաննիսյանին զրկեցին ֆուտբոլ խաղալուց: Մենք բոլոր թաղի տղաներով լացում էինք, որ այլեւս «Արարատի» ավագը հանդես չի գալու»:

Շարմազանովը պատմեց իր մանկական առօրյան՝ «Երեխաները միասին էին, դպրոց գնալուց ֆուտբոլ էինք խաղում, գալուց պայուսակները դնում էին՝ ֆուտբոլ էինք խաղում: Ով սիրահարվում էր՝ նամակներ էին գրում, հիմա sms են գրում՝ անհետաքրքիր է: Չգիտեմ, միգուցե ամեն ժամանակ իր քաղցրությունն ունի, ամեն դեպքում մարդկայինը, շփումը պետք է գերիշխող լինի, որ փողը դեր չխաղա: Մանկությունը սոցիալական դիրք չի ճանաչում: Մանկության մեջ բոլորը մաքուր են: Աստված երեխեքին մաքուր է ստեղծել, ոչ մի երեխա կեղտոտ միտք չունի, նախանձություն չունի: Ուզում եմ, որ մարդիկ մեծանան՝ մի քիչ երեխա մնան: Երբ երեխա մնանք բոլորս, հաստատ ավելի ազնիվ կլինենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930