Լրահոս
Օրվա լրահոսը

«Երևանյան ամառ 2016». մեկնարկել է «Արտ ֆեստ» միջազգային երիտասարդական 4-րդ փառատոնը

Հունիս 03,2016 12:29

«Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում մեկնարկել է «Արտ ֆեստ» միջազգային երիտասարդական 4-րդ փառատոնը: Փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով փառատոնի մասնակիցներին՝ Արամ Սուքիասյանը նշել է, որ չորս տարի շարունակ աջակցելով գաղափարի կայացմանը, Երևանի քաղաքապետարանն այսուհետ ևս պատրաստակամ է օժանդակելու մայրաքաղաքին հմայք հաղորդող քաղաքային ծրագրերին և հատկապես երիտասարդական նախաձեռնություններին: Քաղաքապետի տեղակալը կարևորել է «Արտ ֆեստ»-ի անցկացման գաղափարը նաև Հայաստան –Սփյուռք համագործակցությունն ընդլայնելու տեսակետից:

Փառատոնը արվեստի տարբեր ուղղություններում սեփական կարողությունները դրսևորելու, համախոհներ ու նոր կապեր ստեղծելու նպաստավոր հարթակ է, ու հայկական արվեստն օտարազգիներին ներկայացնելու լավ հնարավորություն, քանի որ այս տարի առաջին անգամ այն դարձել է միջազգային: Փառատոնի բացման առիթով Կարապի լճի տարածքում կայացել է համերգ` սիրված ու ճանաչված հայ երգիչների մասնակցությամբ: «Արտ ֆեստ»-ին այս տարի կմասնակցեն ավելի քան 30 երկրների 16-30 տարեկան երիտասարդ արվեստագետներ: Մասնագիտական հանձնախումբը ցուցադրությունները դիտելուց հետո կորոշի մրցանակակիրներին: Ժյուրիի կազմում են սիրված դերասաններ Ռաֆայել Քոթանջյանը, Լալա Մնացականյանը, ռեժիսոր Աննա Հեքեքյանը, կինոռեժիսոր Միքայել Դովլաթյանը և այլոք: Փառատոնն ընդգրկում է արվեստի մի քանի ճյուղ՝ թատերական արվեստ, կերպարվեստ, կինոարվեստ, նորաձևություն և երգարվեստ: Փառատոնի նախագահն է ԵԹԿՊԻ Ուսանողական թատրոնի տնօրեն Էրիկ Բարսեղյանը: «Արտ ֆեստ 2016» – ը նվիրվում է ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930