Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատ Զուրաբյան. «Պետք է փորձել ձեւավորել նոր նախընտրական դաշինք». «Ժողովուրդ»

Հունիս 04,2016 10:42

«Հայաստանի քաղաքական դաշտի փոքր կուսակցություններն այս օրերին փորձում են իրենց համար հասկանալ, թե ում հետ կարող են դաշինք կազմել:

«Ժողովուրդը» «Հայոց համազգային շարժում» կուսակցության նախագահ Արարատ Զուրաբյանից փորձեց պարզել, թե իրենց կուսակցությունն ինչպես է պատկերացնում ԱԺ ընտրություններին իրենց մասնակցությունը, ում հետ է դաշինքով հանդես գալու: «Գտնում ենք, որ միայնակ ոչ իշխանական քաղաքական ուժի, կուսակցության համար դժվար կլինի հաղթահարել (ԱԺ-ում խմբակցություն ունենալու համար անհրաժեշտ նվազագույն շեմը,- խմբ.): Մենք գտնում ենք, որ պետք է փորձել ձեւավորել նոր նախընտրական դաշինք եւ փորձել հասնել հաջողության»,- ասաց պարոն Զուրաբյանը:

Իսկ այն հարցին, թե ՀՀՇ-ն ո՞ր կուսակցության հետ ոչ մի դեպքում դաշինք չի կազմի, Զուրաբյանը պատասխանեց. «Ապրում ենք Հայաստանում, որտեղ առկա են տարբեր քաղաքական ուժեր, եւ մենք բոլորի հետ պատրաստ ենք գնալ դաշինքի, եւ կարծում եմ՝ թվարկելու կամ ասելու հարց չկա»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930