Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Բաբայանը` Հայկ Խանումյանին ծեծելու մասին. «Հնարավոր է՝ անձնական խնդիր է»

Հունիս 06,2016 15:27

«Ես տեղյակ չեմ, ի՞նչ է եղել: Այդպիսի բաներ գրում են»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն`անդրադառնալով ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու մասին տեղեկությանը:

Կապ կա՞ երեկ Ստեփանակերտում կայացած ցույցի, Հայկ Խանումյանի հայտարարությունների, ԼՂՀ իշխանությունների հասցեին հնչեցրած քննադատությունների ու այսօր նրան ծեծի ենթարկելու մեջ`հարցին Դավիթ Բաբայանը պատասխանեց. «Իրեն լավ ճանաչելով, կարող եմ ասել`միգուցե ինչ-որ անձնական խնդիր է եղել: Բայց իրավական տեսանկյունից`որեւէ մեկը ոստիկանություն չի դիմել: Որպես մարդ կարող եմ միայն իմ անձնական կարծիքն ասել` դժբախտաբար իրեն լավ ճանաչելով, իմանալով, որ մարդկանց կարող է անպատվել եւ այլն… հնարավոր է նման բան է եղել: Բայց իրավական ոչ մի բան չկա, ոստիկանություն նման դիմում չի եղել: Ինչի՞ մասին խոսենք, եթե չկա փաստ»:

Խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում մեկնաբանություններից զերծ մնաց նաեւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «Դեռեւս ինֆորմացիային չեմ տիրապետում, նոր էի թերթում, որ կարդայի եւ պատրաստվում էի հեռախոսազանգ կատարել»:

Ինչ վերաբերվում է երեկ Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքին, ստորագրահավաք-պահանջին, որ Սամվել Բաբայանին նշանակեն ԼՂՀ պաշտպանության նախարար, Վահրամ Բաղդասարյանն ասաց`չի կարծում, որ ստորագրահավաքներով բանակի ճակատագիր է որոշվում:

ՀՀԿ խմբակցության ղեկավարը բարձր է գնահատում Սամվել Բաբայանի ավանդը, բայց չի կարծում, որ ճիշտ ճանապարհ է ընտրված:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հայկ Խանումյանի լուսանկարը արխիվային է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Եթե Արցախում էլ այսպիսի՛ հանցագործ ծեծեր են տեղի ունենում, ապա ես Սփյուռքին կոչ եմ անում դադարեցնել բոլոր կապերը ԼՂՀ ներկա իշխանությունների հետ,քանի դեռ հանցագործները օրենքի ողջ ուժով պատժված չեն: Այսպիսի կրիմինալ մեթոդներ օգտածործող Արցախին ոչ ոք անկախ չի ցանկանա ճանաչել:

    Իսպանական հեղինակավոր «El pais» թերթում ես կարդացել եմ,որ հայկական կողմը ոչ թե 8, այլ 20 քառ. կմ տարածք է կորցրել ապրիլյան պատերազմում:

  2. Մ.Գրիգորյան says:

    Պարոն Դավիթ Բաբայան, եթե Դուք տեղյակ չեք, ուրեմն Դուք Ձեր տեղում չեք, մի փորձեք հարցը տեղափոխել անձնական դաշտ, հիմարին էլ տեսանելի է: Մի փորձեք ձեր պրիմիտիվ ու մենթական մեթոդներով ապատեղեկատվություն տարածել, այ մամուլի սոխակ:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930