Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեսանյութերում հստակ երեւում է՝ ինչպես է Գեղամ Խաչատրյանը հարձակվել ակտիվիստների վրա». Տիգրան Հայրապետյան

Հունիս 06,2016 16:23

Երեւանի Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մեղադրվող ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի  գործով դատական նիստը քիչ առաջ հետաձգվեց. Դատարանը հեռացել է խորհրդակցության սենյակ  փաստաբան Տիգրան Հայրապետյանի ներկայացրած միջնորդության վերաբերյալ որոշում ընդունելու:

Գեւորգ Սաֆարյանի պաշտպան՝ փաստաբան Տ. Հայրապետյանը  Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  Գեւորգ Սաֆարյանի խափանման միջոցը փոխելու  միջնորդություն է ներկայացրել:

Պարոն Հայրապետյանն իր միջնորդությունը հիմնավորեց նրանով, որ այսօր դատարանում ուսումնասիրված ու մեղադրանքին առնչվող տեսանյութերում հստակ երեւում է՝  Գեւորգ Սաֆարյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է:

Ըստ նրա`  կադրերում երեւում է, թե ինչպես է գործով տուժող ներկայացված ոստիկան Գեղամ Խաչատրյանը հարձակվում  հավաքի մասնակիցների վրա, նրա ենթակաները բռնում են ձեռքերից եւ հեռացնում են, սակայն, նա նորից ազատվում է նրանց ձեռքերից եւ կրկին հարձակվում Գեւորգ Սաֆարյանի վրա:

Փաստաբանը մեջբերեց նաեւ Գեղամ Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը, թե «գնում է Ազատության հրապարակ պահպանելու հասարակական կարգն այնտեղ զվռնող կապիկներից»: Ըստ փաստաբանի` Խաչատրյանը ֆեյսբուքյան գրառմամբ նաեւ  վիրավորել է Գեւորգ Սաֆարյանին եւ նրա հարազատներին:

Հիշեցնենք, որ Գեւորգ Սաֆարյանը մեղադրվում է ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն  գործադրելու մեջ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930