Լրահոս
Օրվա լրահոսը

88-ամյա նախկին ուսուցիչը սխալմամբ վնասատուների դեմ պայքարի դեղ է խմել, մահացել

Հունիս 06,2016 18:25

Հունիսի 6-ին Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղում հուղարկավորել են գյուղի 88-ամյա բնակչին: Մաթեմատիկայի թոշակառու  ուսուցիչը մահացել է հունիսի 4-ին: Նա իր տան նկուղում շփոթմամբ խմել էր բույսերի վնասատուների դեմ պայքարի միջոց հեղուկը եւ մի քանի օր անց մահացել Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում:

Բերդավանցիներից տեղեկացանք, որ թոշակառու մանկավարժի որդին եւ աղջիկը մահացած են, նա ապրում էր հարսի եւ թոռների հետ: Համագյուղացիները նրան բնութագրում են որպես ազնիվ, բարի, բազմավաստակ մարդու, ում առողջությունը տարիների ընթացքում խաթարվել էր:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930