Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Լեռնիկ Ալեքսանյան. Սամվել Բաբայանի գալն ուզում են շահարկել

Հունիս 08,2016 17:59

«Ես հավատում եմ այդ մարդուն»,- հունիսի 8-ին «Անդրադարձ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Սամվել Բաբայանին, ասաց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը:

Հիշեցնենք, որ ԼՂՀ պաշտպանության բանակի նապխկին հրամանատար Սամվել Բաբայանը հայտարարել էր, որ Արցախում իրեն ոչինչ չի հետաքրքրում.  «Ես քաղաքական խաղերին մասնակից չեմ՝ ո՛չ այստեղ, ո՛չ Հայաստանում, ո՛չ Ռուսաստանում, ինչպես հայկական մամուլն է ներկայացնում: Դրանք ուղղակի մարդիկ են, որոնք փորձում են վարկաբեկել, իրենց շարքերին դասել»:

Լեռնիկ Բաբայանը հայտարարեց, որ իրեն մտահոգում են Սամվել Բաբայանի վերադարձի արձագանքները. «Մարդիկ Սամվել Բաբայանի գալը, որը գուցե շատ անմեղ եւ հայրենասիրական նպատակներ ունի, ես էլ ուզում եմ հավատալ, մարդիկ ուզում են օգտագործել, շահարկել: Սա է խնդիրը, այսինքն՝ արձագանքներն են մտահոգիչ ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Արցախում, որովհետեւ հենց այդ արձագանքներն են շահարկման առարկա դառնում, եւ սա է մտահոգիչ:

Սամվել Բաբայանն իր գալու նպատակը եւ պատճառներն ասաց, բայց մարդիկ թողած Սամվել Բաբայանի ասածը՝ ենթադրություններ են անում, դա մամուլում հրապարակում են, այսպես ասած՝ մեր ժողովրդի, մեր հասարակության մեջ խառնաշփոթ են առաջացնում, մտահոգիչը սա է: Այսինքն՝  փորձում են խառնել՝ մեղմ ասած, ավելի կոպիտ ասած՝ փորձում են խառնել քաղաքական դաշտը, որը առանց այդ էլ լավ վիճակում չէ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930