Լրահոս
Օրվա լրահոսը

Հոսպիտալներում վճարովի բուժսպասարկում էլ կլինի

Հունիս 08,2016 19:50

Պաշտպանության նախարարությունը Երեւանում եւ այլ քաղաքներում նոր հոսպիտալներ է ստեղծում՝ ներկայիս հոսպիտալների տեղում: Այս մասին տեղեկանում ենք կառավարության հունիսի 9-ի նիստի օրակարգից:

Մի քանի որոշման նախագծերով կառավարությունը որոշում է՝ ստեղծել ՀՀ պաշտպանության նախարարության «Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ» պետական հիմնարկ, «Զանգեզուրի կայազորային հոսպիտալ» պետական հիմնարկ, «Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ» պետական հիմնարկ, «Լոռու կայազորային հոսպիտալ» պետական հիմնարկ», «Կենտրոնական պոլիկլինիկա» պետական հիմնարկ», պաշտպանության նախարարության «Հիգիենիկ հակահամաճարակային ծառայություն» պետական հիմնարկ:

Այս բոլոր բուժհիմնարկները ներկայումս գործում են նույն հասցեում եւ, ըստ էության, անվանումներին ավելացնում  են «պետական հիմնարկ» բառերը:

Քանի որ նախագծի հիմնավորումից պարզ չէ, թե ինչո՞ւ է ստեղծվում նոր հոսպիտալ նույն հասցեում, եթե այն արդեն վաղուց գոյություն ունի, Aravot.am-ը պաշտպանության նախարարությունից ստեղծվող հոսպիտալի վերաբերյալ պարզաբանում խնդրեց: ՊՆ-ից մեզ տեղեկացրին, որ հոսպիտալը դառնում է պետական հիմնարկ, որտեղ հնարավորություն կլինի նաեւ ստանալ բուժծառայություններ վճարովի հիմունքներով:

Նկատենք, որ մինչ այժմ էլ հոսպիտալն, ըստ էության պետական է: Նշենք, որ այժմ հոսպիտալում անվճար հիմունքներով, այսինքն՝ պետպատվերով է բժշկական բոլոր տեսակի ծառայությունները, որոնցից օգտվում են զինվորականներն ու նրանց ընտանիքի անդամները:

Հաշվի առնելով, որ հոսպիտալի բժիշկները բավականին հմուտ են եւ շատ քաղաքացիական անձինք նախընտրում են այստեղ բուժում ստանալ, փաստորեն ՊՆ-ն որոշել է օրինականացնել այս բուժսպասարկումը եւ որոշակի գումար էլ հոսպիտալի բյուջե կմտնի:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930