Լրահոս
Օրվա լրահոսը

«Սարսափազդու էր». օտարերկրացի երաժիշտները` ցեղասպանության թանգարան-ինստիտուտում (ֆոտոշարք)

Հունիս 10,2016 16:09

Արամ Խաչատրյանի անվան դիրիժորների 12-րդ միջազգային մրցույթի մասնակիցները եւ ժյուրիի անդամներն այսօր` հունիսի 10-ին, եղան Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ապա Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի շուրջը:

«Սարսափազդու էր…Միեւնույն ժամանակ, շատ լավ է, որ կան այս թանգարանը եւ հուշարձանը, որոնք վկայում են նախորդ դարում  տեղի ունեցած ոճրագործության մասին»,-թանգարան-ինստիտուտում ճանաչողական այցից հետո լրագրողների հետ զրույցում ասաց մրցույթի ժյուրիի անդամներից Մարկ Հիլդրյուն:

Յուրի-Դավթյան-

Միացյալ Թագավորությունից ժամանած մասնագետը նշեց, որ Հայոց ցեղասպանության մասին բավականին տեղեկացված է: Հայ ժողովրդի պատմության այդ էջը սկսել է բացահայտել հայ երաժիշտների հետ շփվելուց հետո. «Նրանք ինձ շատ են պատմել Հայոց ցեղասպանության մասին: Իհարկե, Գերմանիայի կողմից նախորդ դարում կատարված ոճրագործությունը կարող ենք համեմատել Հայոց ցեղասպանության հետ: Հուսով ենք, որ հետագայում նման ոճրագործություններ տեղի չեն ունենա, բայց պատմության մեջ ամեն ինչ կարծես կրկնվում է. տեսեք, թե ինչ է կատարվում, օրինակ, Սիրիայում: Պետք է դասեր քաղենք, որպեսզի ոճրագործությունները չկրկնվեն»:

Մրցույթի մասին էլ Մարկ Հիլդրյուն կարծիք հայտնեց, որ այն բարձր մակարդակով է ընթանում, մասնակիցներն էլ բարձրակարգ են:

Ի դեպ, երեկ պարզ են դարձել Արամ Խաչատրյանի անվան դիրիժորների 12-րդ միջազգային մրցույթի երկրորդ փուլ անցած չորս մասնակիցների անունները`  Բուն Հուա Լիեն (Սինգապուր), Տոսիֆումի Կանաի (Ճապոնիա),  Միրան Վոպոտիչ (Խորվաթիա), Ջուն-Սան Պարկ (Հարավային Կորեա/Գերմանիա)։

Մարկ-Հիլդրյու

«Բավականին դժվար էր այդ չորս մասնակիցներին ընտրել, բայց կարծում եմ` նրանք արժանի են»,-նկատեց Մարկ Հիլդրյուն:

Հավելենք, որ մրցույթի երկրորդ փուլի ելույթները կկայանան հունիսի 11-ին և 13-ին։ Հաղթողի անունը կհայտարարվի հունիսի 14-ին` եզրափակիչ համերգի ընթացքում:

Կոնստանտին-Օրբելյան FILE1088 FILE1091 FILE1078 FILE1076 FILE1066

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930