Լրահոս
Օրվա լրահոսը

Ղազախստանում զոհվածների թիվն աճում է. Lenta.ru

Հունիս 10,2016 17:57

2016թ. հունիսի 5-ին Ղազախստանի արևմտյան Ակտոբե քաղաքում տեղի ունեցած հարձակումների հետևանքով զոհվել էր 7, վիրավորվել 38 քաղաքացի։ Այս մասին տեղեկացնում է ռուսական Lenta.ru լրատվական կայքը։

Տեղի ունեցածը Ղազախստանի իշխանությունները որակել էին որպես ահաբեկչություն։ Այս մասին արտահայտվել էր այդ երկրի խորհրդարանի ղեկավարն՝ ասելով. «Ակտոբեի ահաբեկչությունը ավազակների ծայրահեղ ցինիզմի և դաժանության դրսևորում է»։

Հիշեցնենք, որ ավազակային խումբը հարձակում էր գործել ՌԴ պետական սահմանից 120 կմ. հեռու Ակտոբե քաղաքի զենքի խանութներից մեկի վրա։ Հարձակման ժամանակ սպանվել էին խանութի վաճառողն ու անվտանգության աշխատակիցը, վիրավորվել էր 3 ոստիկան։

Հանցագործությունը կատարելուց հետո խումբը ևս մեկ խանութի վրա է հարձակվել, որի հետևանքով սպանվել է ևս 1 մեկ մարդ։ Դրանից հետո փոխհրաձգություն է տեղի ունեցել ոստիկանների ու ահաբեկիչների միջև, որի հետևանքով զոհվել է 3 ահաբեկիչ, ևս մեկը ձերբակալվել է։

Չբավարարվելով այսքանով՝ գրոհայինները իրենց ձեռքն են վերցրել երթուղային մեկ ավտոբուս և հարձակվել զինվորական զորամասերից մեկի վրա։ Սրա հետևանքով զոհվել է 3 զինծառայող ևս 6-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Kazakhstan 2Տեղի ունեցածից հետո, 2016թ. հունիսի 8-ին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել էր, որ երկրում առկա են գունավոր հեղափոխության նախանշաններ։ Դրանից հետո Նազարբաևն ուժային համապատասխան կառույցներին հրաման է տվել գտնել և բերման ենթարկել գործողության իրականացման հետ առնչություն ունեցողներին, իսկ դիմադրություն ցուցաբերելու պարագայում՝ ոչնչացնել նրանց։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ ձեռնարկված գործողությունների արդյունքում արդեն իսկ ոչնչացվել է 13 գրոհային, ևս 14 հոգի վիրավորվել է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930