Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարության դիմաց ցույց անող տարեց կնոջ համար շտապօգնություն կանչեցին (Տեսանյութ)

Հունիս 23,2016 11:57 Share

Քիչ առաջ կառավարության շենքի մոտ մի կին, որը բողոքի ցույց էր անում եւ պահանջում Սերժ Սարգսյանից, Հովիկ Աբրահամյանից եւ Վլադիմիր Գասպարյանից բացահայտել որդու գործը՝ վատացավ եւ նրա համար   շտապօգնություն կանչեցին: Այս պահին նրան հենց շտապօգնության մեքենայի մեջ բուժօգնություն են ցուցաբերում:

Emma Khachatryan Emma Khachatryan (3)Այս կինը՝ Էմմա Խաչատրյանը, արդեն քանի տարի է՝ հինգշաբթի օրերին Կապանից գալիս է Երեւան եւ որդու նկարը ձեռքին ցույց է անում կառավարության շենքի մոտ: Նա պատմեց, որ որդին 5 տարի առաջ կորել է, ավելի ճիշտ՝ ընկերները եկել են տանից դուրս են հրավիրել, նա այլեւս որդուն չի տեսել:

Emma Khachatryan (2)Էմմա Խաչատրյանը պատմեց, որ որդին շատ խաղաղասեր եւ համեստ տղա էր, կոնֆլիկտային չէր:  Տիկինը աղիողորմ լաց լինելով՝ դիմում էր նախագահին, վարչապետին, ոստիկանապետին, գլխավոր դատախազին, որպեսզի որդու գործը իրավապահ մարմինները չկոծկեն:

Նա վստահ է, որ իրավապահ մարմինները ուղղակի կոծկում են գործը:

«Կաշառակերության դեմ եք պայքարում, պարոն վարչապետ: Կաշառակերությունը այ էս ա՝ փողով տղուս առել են:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930