Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդանանց հրապարակը Հռոմի պապի այցից հետո  (Ֆոտոշարք)

Հունիս 25,2016 16:57

Հռոմի պապի՝ Գյումրու Վարդանանց հրապարակում մատուցած պատարագից հետո մասնակիցներին բաժանված շշերը հայտնվել էին գետնին. ամենայն հավանականությամբ աղբարկղերը քչություն էին արել: Սակայն տեսնել էր պետք, թե կամավոր երիտասարդ տղաները ինչ սիրով էին գետնից հավաքում շշերը, աղբը, փորձում էին րոպե առաջ կարգի բերել այն հրապարակը, որով Սրբազան Քահանայապետն էր անցել:

gyumri2

Պատարագից հետո Գյումրու կենտրոնում քար լռություն էր, թեեւ կենտրոնական շուկան ու հարակից խանութները բաց էին, մարդիկ էլ մտնում-ելնում էին, այդուհանդերձ կարծես բոլորն այս պատմական իրադարձության ազդեցության տակ էին:

gyumri7 gyumri5

Պատարագից հետո հավատացյալները շրջափակել էին Գյումրու կենտրոնում գտնվող Հայ կաթողիկե Սրբոց Նահատակաց եկեղեցին: Չնայած Հռոմի պապն այնտեղ գնալու է իր՝  Գյումրի կատարած այցի ավարտին, դա չէր խանգարել հավատացյալներին՝ 3 -4 ժամ առաջ եկեղեցու դիմացի կենտրոնական փողոցում արեւի տակ կանգնել  ու այստեղ սպասել նրան:

gyumri8 gyumri6

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930