Լրահոս
Օրվա լրահոսը

Մարգարիտա Գասպարյանը կիսատ թողեց Ուիմբլդոնյան մրցաշարի մեկնարկային հանդիպումը

Հունիս 28,2016 11:47 Share

Թենիսի Ռուսաստանի կանանց հավաքականի անդամ Մարգարիտա Գասպարյանը չկարողացավ Ուիմբլդոնյան մրցաշարի կանանց մենապայքարի առաջին շրջանի հանդիպումը չեխ Դենիսա Ալլերտովայի հետ հասցնել ավարտին:

Առաջին սեթը Մարգարիտան տանուլ տվեց 3-6 հաշվով: Իսկ երբ երկրորդում էլ զիջում էր 0-3, հրաժարվեց շարունակել պայքարը՝ առողջության հետ ինչ-որ խնդիրներ ունենալու պատճառով:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ zimbio.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել