Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյան. «Սա մեր պարտքն է ու ևս մեկ քայլ է՝ սատար կանգնելու մեր զինվորների ընտանիքներին»

Հունիս 29,2016 13:12

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նոր բնակարանի բանալիներ է հանձնել այս տարվա ապրիլի սկզբին առաջնագծում զոհված ժամկետային զինծառայող Գրիգոր Հարությունյանի ընտանիքին:

«Հանրապետության Նախագահի կողմից եղավ առաջարկ` բնակարաններ հատկացնել ապրիլի սկզբին առաջնագծում իրենց կյանքի գնով մեր սահմանները պաշտպանած բոլոր այն տղաների ընտանիքներին, ովքեր ունեն բնակարանային խնդիր: Օրերս Երևանի ավագանին միաձայն որոշում կայացրեց ձեր ընտանիքը նույնպես ապահովելու բնակարանով: Սա մեր պարտքն է ու ևս մեկ քայլ է՝ սատար կանգնելու մեր զինվորների ընտանիքներին: Շնորհակալ ու երախտապարտ ենք Ձեզ՝ հերոս որդի լույս աշխարհ բերելու համար: Հավերժ փառք մեր հերոս տղաներին», – ընդգծել է քաղաքապետը:

Տարոն Մարգարյանը նաև վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում, շարունակելու է մշտական աջակցություն ցուցաբերել առաջնագծում զոհված և վիրավոր զինծառայողների ընտանիքներին:

Բնակարանի բանալիներն ստանալուց հետո Գրիգոր Հարությունյանի ընտանիքի անդամները, քաղաքապետարանի պատասխանատուների ուղեկցությամբ, այցելել են իրենց նոր բնակարան և ծանոթացել պայմաններին:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930