Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատյանն առաջարկում է ռուսական հակաօդային պաշտպանության հարցը դնել հանրաքվեի (Տեսանյութ)

Հունիս 29,2016 14:27

ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյան այսօր ԱԺ-ում ՌԴ-ի հետ ստորագրված հակաօդային պաշտպանության միավորված համակարգ ստեղծելու մասին համաձայնագրի քննարկման ժամանակ հիշեցրեց, որ 1995-ին ինքն էլ է ստորագրել ՌԴ-ի հետ ռազմաօդային համագործակցության պայմանագիր. «Ես ՌԴ-ի հետ համագործակցությանը դեմ չեմ, բայց դա պետք է լինի արժանապատիվ: Երբ որ մենք ստորագրել ենք դա, մենք ստորագրել ենք ընդհանուր կանոններ: Ռուսների հետ դեպքերը հակասական են: Բազմաթիվ դեպքեր կան, երբ ռուսները մեզ օգնել են, փրկել են, բայց բազմաթիվ դեպքեր կան, որ մենք ընդհանրապես քաշվել ենք»:

Ինչ վերաբերում է հակաօդային պաշտպանության միավորված համակարգին, Հրանտ Բագրատյանն ասաց, որ 70 տոկոսով պայմանագիրը համագործակցության մասին է եւ հնարավոր է մեծացնում է մեր հնարավորությունները. «Բայց հնարավոր է պայմանագիրը գործնականում շուռ գա, որովհետեւ այսօր  հայ-ռուսական հնարավորությունների վատթարացում կարող է լինել»:

Հրանտ Բագրատյանը, հղում անելով նոր Սահմանադրության 205 հոդվածին, առաջարկեց, որ այս հարցը դնեն հանրաքվեի:

Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն էլ իր ելույթում ասաց. «Ասում են՝ դնենք հանրաքվեի: Եթե պատգամավորը չի կարդում Սահմանադրությունը եւ չգիտի այդ Սահմանադրության՝ ուժի մեջ մտնելու կարգը, սա արդեն խնդիր է: Ընդ որում, այդ հոդվածը նախատեսում է, որ վերպետական միջազգային կազմակերպություններին անդամակցության դեպքում կարող է նշանակվել հանրաքվե: Շարունակաբար աղավաղել  իրավական կարգավորումների էությունը՝ մեր որոշ գործընկերների համար դարձել է վարքագիծ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930