Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի են դարձել ՀՀ վարչապետի Լավագույն կին գործարար 2016թ. մրցանակաբաշխության մրցանակակիրները

Հունիս 29,2016 16:08

 Հունիսի 29-ին Ռեդիսոն Բլու հյուրանոցում կայացավ ՀՀ վարչապետի Լավագույն կին գործարար 2016թ. մրցանակաբաշխությունը: ՀՀ վարչապետի անունից միջոցառման մասնակիցներին ողջունեց և մրցանակները հանձնեց ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը: Միջոցառումն իրականացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո` էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ: Նախապատրաստումը և անցկացումն իրականացրել է «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամը:

Մրցանակաբաշխության հիմնական նպատակներն են Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման բնագավառում կանանց ձեռնարկատիրական գործունեության և նախաձեռնողականության խրախուսումը, տնտեսության տարբեր ճյուղերում կին գործարարների նվաճումներն ըստ արժանվույն գնահատումը և սատարումը: Միջոցառումն անցկացվում է 2012 թվականից:

Մրցանակաբաշխությունն անցկացվում է 6 անվանակարգերով.

  1. «Լավագույն կին գործատու»
  2. «Լավագույն կին նորարար»
  3. «Կին գործարարի լավագույն ապրանքանիշ»
  4. «Լավագույն երիտասարդ կին գործարար»
  5. «Լավագույն սկսնակ կին գործարար»
  6. «Լավագույն արտահանող կին գործարար»

6-րդ անվանակարգում մրցանակները 2016թ մրցանակաբաշխության ընթացքում շնորհվեցին առաջին անգամ: Յուրաքանչյուր անվանակարգի համար շնորհվում է երկուական մրցանակ՝ Երևան քաղաքի և ՀՀ մարզերի լավագույն կին գործարարների համար: 2016 թվականի մրցանակաբաշխությանը ներկայացվել է 140 հայտ, որոնցից 38-ը՝ Երևանից և 102-ը՝ մարզերից:

Վարչապետի մրցանակներից զատ, այս տարվա մրցանակաբաշխության համար առաջին անգամ մրցանակներ էին սահմանել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը: ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանը մրցանակ շնորհեց Արցախի 2 կին գործարարի: Խրախուսական պատվոգրեր, նվերներ և մրցանակներ էին սահմանել նաև Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործընկեր կազմակերպությունները` ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID PRP)ծրագիրը, ԵԱՀԿ (OSCE) Երևանյան գրասենյակը, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը (UNIDO) և նրա կողմից իրականացվող «Երիտասարդ ձեռներեցներին աջակցություն» ծրագիրը, Ասիական զարգացման բանկի (ADB) «Կանանց ձեռներեցության զարգացում» ծրագիրը, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակը (UNHCR), «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի խորհրդատվություն փոքր բիզնեսներին» գրասենյակը (EBRD ASB) և Գործարարության աջակցության գրասենյակը (EBRD BSO), «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (AYWA), Technology And Science Dynamics ընկերությունը` Արմթաբ և Արմֆոն ապրանքանիշով:

Կազմակերպմանը ֆինանսական աջակցություն են տրամադրել ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող USAID/PRP ծրագիրը, ԵԱՀԿ Երևանյան գրասենյակը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ):

Մրցանակաբաշխության ավարտից հետո ՀՀ վարչապետի և ՓՄՁ ԶԱԿ-ի գործընկեր կազմակերպությունների մրցանակները ստացած կին գործարարները, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները մասնակցեցին Կին գործարարների մարտահրավերները խորագրով քննարկմանը: Գերմանիայի միջազգային համագործակցության կազմակերպության աջակցությամբ կազմակերպված քննարկման ընթացքում մասնակիցները բարձրաձայնեցին բոլոր առկա խնդիրների և խոչընդոտների մասին, որոնց բախվում են գործարար կանայք: Նրանց ձայնը քննարկման կազմակերպիչների համար ուղեցույց կհանդիսանա ՀՀ կառավարության, էկոնոմիկայի նախարարության և միջազգային կառույցների հետ համատեղ ծրագրերի համար: Քննարկման արդյունքները վերջում արձանագրության տեսքով կներկայացվեն կառավարությանը, նախարարությանը և շահագրգիռ կառույցներին:

ՀՀ վարչապետի Լավագույն կին գործարար 2016թ. մրցանակաբաշխության ընթացքում ՀՀ վարչապետի և միջազգային կառույցների մրցանակների են արժանացել հետևյալ կին գործարարները և կազմակերպությունները.

  

  1. «ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԻՆ ԳՈՐԾԱՏՈՒ» ԵՐԵՎԱՆ – Աննա Արուտչյան

«Ստարլեթ» ՍՊԸ: Գործունեության ոլորտը` նախադպրոցական ուսումնական հաստատություն:

«ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԻՆ ԳՈՐԾԱՏՈՒ» ՀՀ ՄԱՐԶԵՐԱնահիտ Մուրադյան  

ԱՁ, Շիրակի մարզ, ք. Գյումրի: Գործունեության ոլորտը` խմորեղենի արտադրություն:

 

  1. «ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԻՆ ՆՈՐԱՐԱՐ» ԵՐԵՎԱՆ – Հասմիկ Սահակյան

«Կանանց և երիտասարդների զարգացման և աջակցման կենտրոն» ՍՊԸ: Գործունեության ոլորտը` խորհրդատվական ծառայություն

«ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԻՆ ՆՈՐԱՐԱՐ» ՀՀ ՄԱՐԶԵՐ – Արմենուհի Հայրապետյան

ԱՁ, Սյունիքի մարզ, Գորիս: Գործունեության ոլորտը` հյուրանոցառեստորանային համալիր:

 

  1. «ԿԻՆ ԳՈՐԾԱՐԱՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՊՐԱՆՔԱՆԻՇ» ԵՐԵՎԱՆ – Սաթիկ Աչիկյան

ԱՁ,«ՍԱԹԵՆԻԿ», հրուշակեղեն: Գործունեության ոլորտը` հրուշակեղենի արտադրություն:

«ԿԻՆ ԳՈՐԾԱՐԱՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՊՐԱՆՔԱՆԻՇ» ՀՀ ՄԱՐԶԵՐ – Թամարա Մատինյան

ԱՁ, «Համով Խորտիկ», Լոռու մարզ, ք. Ստեփանավան: Գործունեության ոլորտը` մսամթերքի և կիսաֆաբրիկատների արտադրություն:                            

 

  1. «ԼԱՎԱԳՈՒՅՆ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ ԳՈՐԾԱՐԱՐ» ԵՐԵՎԱՆ – Քրիստինե Գրիգորյան

«Կվիստի» ՍՊԸ: Գործունեության ոլորտը` հագուստի մոդելավորում, ձևավորում, արտադրություն:

«ԼԱՎԱԳՈՒՅՆ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ ԳՈՐԾԱՐԱՐ» ՀՀ ՄԱՐԶԵՐ – Հայարփի Սարդարյան

ԱՁ, Վայոց Ձորի մարզ, գ.Գետափ: Գործունեության ոլորտը` ջերմոցային տնտեսություն (հոլանդական վարդեր և կակաչներ):

 

  1. «ԼԱՎԱԳՈՒՅՆ ՍԿՍՆԱԿ ԿԻՆ ԳՈՐԾԱՐԱՐ» ԵՐԵՎԱՆ – Տաթևիկ Հարությունյան

«Թելի» ՍՊԸ: Գործունեության ոլորտը` աքսեսուարների և տան դեկորի պարագաների արտադրություն:

«ԼԱՎԱԳՈՒՅՆ ՍԿՍՆԱԿ ԿԻՆ ԳՈՐԾԱՐԱՐ» ՀՀ ՄԱՐԶԵՐ – Լյուդա Բալյան

Ա/Ձ, Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ: Գործունեության ոլորտը` 8 տեսակի պանրի արտադրություն:

  1. «ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՐՏԱՀԱՆՈՂ ԿԻՆ ԳՈՐԾԱՐԱՐ» ԵՐԵՎԱՆ – Անահիտ Մարկոսյան

«ՆԱԻՐԻԱՆ» ՓԲԸ: Գործունեության ոլորտը` բնական կոսմետիկ միջոցների արտադրություն:

«ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՐՏԱՀԱՆՈՂ ԿԻՆ ԳՈՐԾԱՐԱՐ» ՀՀ ՄԱՐԶԵՐ – Գայանե Ղազարյան

ԱՁ, Արագածոտնի մարզ, գ. Աղձք: Գործունեության ոլորտը`չրերի արտադրություն:

 ԽՐԱԽՈՒՍԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ

Էկոնոմիկայի նախարարություն

  • Քրիստինե Հովհաննիսյան – Գեղարքունիք, ք.Սևան: Գործունեության ոլորտը` հարսանյաց և գեղեցկության սրահ, ծաղիկների կոմպոզիցիաներ, դիզայներական ծառայություններ:

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ Արցախի կին գործարարներ

  • Գալոյան Ռեգինա, «Սալոն օրխիդեա», ձևավորման սրահ
  • Ազատուհի Սիմոնյան, մեղրի արտադրություն:

 

USAID PRP

  • Տաթև Գալստյան – «ԱՐԱԳԱԾ ԱԼՊ» ՍՊԸ, Արագածոտն, ք. Ապարան:

Գործունեության ոլորտը` կաթնամթերքի արտադրություն «Արագած ալպ» «Թան ալպիական» անվանում:

 EBRD BSO

  • Էմմա Մարաշլյան ԱՁ, Photo Atelier Marashlyan:

Գործունեության ոլորտը` ֆոտո և վիդեո ծառայությունների մատուցում:

 

  • Շամիրամ Մկրտչյան – «Թության» ՍՊԸ, Լոռի, գ.Հարթագյուղ, Գործունեության ոլորտը` ձիթայուղերի արտադրություն:

 

UNHCR-Սիրիահայ գործարար կանայք

  • Սուզի Թահան – Ա/Ձ: Գործունեության ոլորտը` բիժուտերիայի, պայուսակների, տարոսիկների և այլ նմանատիպ իրերի պատրաստում, տարբեր տեսակի վերանորոգման աշխատանքներ, կարի պարագաների վաճառք:
  • Զարմինե ԽլոյանԱ/Ձ; Գրոծունեության ոլորտը` ձկան և մսի տեսականի՝ հայկական և սիրիական ճաշատեսակներ:
  • Լենա Յակուբյան – Գործունեության ոլորտը` գործվածքների արտադրություն:
  • Զեփյուռ Ջաջան – Գործունեության ոլորտը` հագուստի արտադրություն:
  • Արփի Խուբիարյան – Գործունեության ոլորտը` զարդերի/բիժուների արտադրություն:

 

ADB

  • Հասմիկ Պետրոսյան – «ԼՕԼՕ» ՍՊԸ: Գործունեության ոլորտը` մանկապարտեզ-նախակրթարան
  • Հասմիկ Աբրահամյան – ՕՐԻԵՆՏ ԷՔՍՊԼՈՐԵՐ ՍՊԸ: Գործունեության ոլորտը` ծառայություն, զբոսաշրջություն:
  • Սուսաննա ԱսատրյանԱ/Ձ, Վայոց Ձոր, ք.Եղեգնաձոր: Գործունեության ոլորտը` սալորի, դեղձի, տանձի, խնձորի, խաղողի, արքայանարինջի չրերի և լավաշների, սուջուխի արտադություն:
  • Ինգա Մանուկյան –ԼՈՒՄ ՍՊԸ, Կոտայք, ք. Հրազդան: Գործունեության ոլորտը` հագուստի արտադրություն:
  • Դիանա ՂազինյանԳործունեության ոլորտը`մատնահարդարման մասնագիտացված սրահ:
  • Օֆիկ Պետրոսյան – «Շի Իվետ» ՍՊԸ, Կոտայք Տնօրեն գ. Գառնի:

            Գործունեության ոլորտը` հյուրատնային ծառայություն:

 

AYWA

  • Անի Խաչատրյան – «Ինա էքսպո» ՍՊԸ, Լոռի, Վանաձոր: Գործունեության ոլորտը` սրճարանային ծառայություն և փոքրիկ թխվածքների արտադրություն:

 

EBRD BAS

  • Լիանա Ավագյան – «ՈՒՍՏԱ Ա.Լ.Ա» ՍՊԸ: Գործունեության ոլորտը` թղթե սանիտարահիգիենիկ պարագաների և պլաստմասե արկղների/տարաների արտադրություն:

 

UNIDO

  • Ռուզան Մելիքբեկյան – Տավուշ, գ. Աչաջուր: Գործունեության ոլորտը` խմորեղենի արտադրություն:
  • Նեկտար Մանուկովա – «Սիգնում» ՍՊԸ : Գործունեության ոլորտը` խորհրդատվական ծառայությունների մատուցում ազատ տնտեսական, արդյունաբերական գոտիների             նախագծման, ստեղծման և զարգացման ուղղությամբ:
  • Անահիտ Մկրտչյան – Ա/Ձ, Երևան: Գործունեության ոլորտը` կոշիկի արտադրություն:
  • Հասմիկ Խաչատրյան Ա/Ձ Հ Շիրակ, գ. Արևիկ: Գործունեության ոլորտը` կարի արտադրամաս
  • Ամալյա Հախվերդյան – ԱՁ – Տավուշ, ք. Դիլիջան: Գործունեության ոլորտը` հյուրատուն:

 

OSCE

  • Կանանց ռեսուրս կենտրոնների ցանցի (ՎԻՆՆԵԹ Հայաստան) «Սյունիքի տարածաշրջանում/մարզում կանանց ձեռքի աշխատանքի զարգացման ծրագիր»:
  • «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» (ՀԿՀԱԱՇՄ) հասարակական կազմակերպություն:

Technology And Science Dynamics ընկերություն` Արմթբ Եվ Արմֆոն Ապրանքանիշով:

Սյուզաննա Հայրապետյան: Սիգնում ըկներության հանրային կապերի պատասխանատու:

 

«Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության

 զարգացման ազգային կենտրոն» (ՓՄՁ ԶԱԿ) հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930