Լրահոս
Օրվա լրահոսը

«Էս օրով է՞լ չեք թողնում հանգստանանք…խորհուրդ կտամ` դուք էլ հանգստանաք». Վանաձորի քաղաքապետը` լրագրողին

Հուլիս 05,2016 16:47

Երեկ ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն ահազանգել էր Վանաձորում տիրող մտահոգիչ մթնոլորտի մասին: Նա հայտարարել էր, թե իրեն են դիմել Վանաձորի քաղաքացիներ, նշել, որ ֆեյսբուքում «Լուսավոր Հայաստանի» նյութերը «լայքելու» համար իրենց կանչում, զրույցներ են տանում, նկատողություն անում:

Aravot.am-ը պարոն Մարուքյանին խնդրեց պարզաբանել, թե այդ ի՞նչ քաղաքացիների մասին է խոսքը և արդյոք ովքե՞ր են նրանց հետ զրույցներ տանողներն ու նկատողություն անողները: Պարոն Մարուքյանն ասաց, թե չի ցանկանում այդ անձանց անունները հրապարակել, քանի որ աշխատում են պետական ապարատում, միայն նշեց, որ նրանք բյուջետային հիմնարկների աշխատողներ են:

Հայաստանի Եվրոպական երիտասարդական պառլամենտի (ԵԵՊ) միջազգային ֆորումի պաշտոնական բացման արարողությունը

Պատգամավորը փոխանցեց, որ այդ դեպքերը համատարած բնույթ չեն կրում, սակայն մտավախություն ունի, որ ընտրություններին ընդառաջ դրանք ավելի մեծ ծավալներ կկրեն: Նա մանրամասնեց. «Մարդկանց, ովքեր տարբեր պետական բյուջետային հիմնարկներում են աշխատում, ուշադիր հետևում են` ով ինչ կուսակցության, քաղաքական գործչի է հետևում, կանչում հարցուփորձ են անում»:

Aravot.am-ը նշված խնդրի մասին պարզաբանումներ ստանալու համար կապ հաստատեց Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի հետ: Նա, երբ լսեց, որ իրեն լրագրող է զանգում, այսպես արտահայտվեց. «Այս օրով է՞լ չեք թողնում հանգստանանք»: Մեր այն հիշեցմանը, թե ԶԼՄ-ները միշտ են աշխատում, հանգիստ չունեն, պարոն քաղաքապետն արձագանքեց. «Խորհուրդ կտամ` դուք էլ հանգստանաք»:

Այս խոսակցությունից հետո պարոն Դարբինյանի հեռախոսը շուրջ 10 րոպե անհասանելի էր, այնուհետև քաղաքապետը չէր պատասխանում մեր զանգերին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031