Լրահոս
Օրվա լրահոսը

Օձունի գմբեթը վերականգնվել է նորարարական մեթոդով՝ իտալացի մասնագետների մասնակցությամբ (Տեսանյութ)

Հուլիս 07,2016 17:15

«Օձունի նոր կյանք» ծրագիրը շարունակում է ներկայացնել «Օձուն. փրկության պատմություն» տեսաշարը:

Օձունի եկեղեցու՝ գմբեթից սկիզբ առնող ճաքերը տարիներ շարունակ հանգիստ չէին տալիս մասնագետներին և սրբավայրի այցելուներին: Փոքրիկ երկրաշարժ, և աղետ կգար ճարտարապետական այս գոհարի վրա:

2012թ. սկիզբ առած «Օձունի նոր կյանք» ծրագրի շնորհիվ սրբավայրը զերծ մնաց կործանման վտանգից: Ծրագրի նախաձեռնողն է ծագումով Լոռու տարածաշրջանից մոսկովյան գործարար Մովսես Ձավարյանը, ով տրամադրել է տաճարի վերականգնման միջոցների մեծ մասը:

«Օձունի նոր կյանք» ծրագրի շրջանակներում գմբեթի ամրակայման ընթացքում նորարարական մեթոդներ են կիրառվել: Դրանց մասին է պատմում «Օձուն. փրկության պատմություն» շարքի հերթական մասը:

www.youtube.com/watch?v=L7NueUYlUsc

«Օձունի նոր կյանք» ծրագիր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031