Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ ղեկավարը Աստծուց շնորհակալ է, որ ինքը հարուստ ընտանիքից է (Տեսանյութ)

Հուլիս 07,2016 18:33

Պետական եկամուտների նախագահ Հովհաննես Հովսեփյանը Գագիկ Խաչատրյանի որդիների` ԱՄՆ-ում ունեցած առանձնատան մասին մամուլի հրապարակումներից է տեղեկացել եւ որքան ՊԵԿ ղեկավարին հայտնի է Գագիկ Խաչատրյանի որդիներն այդ տունը ձեռք են բերել բիզնես գործունեության արդյունքում: Պարոն Հովսեփյանին լրագրողները հանդիպեցին «Բիզնեսի հեռանկարները, խոչընդոտները եւ հնարավորությունները Հայաստանում» բիզնես-ֆորումի ժամանակ, երբ պարոն Հովսեփյանը դուրս էր եկել դիմավորելու ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին:

ՊԵԿ նախագահից լրագրողները հետաքրքրվել էին, թե արդյոք հնարավո՞ր է նախարարի կամ ՊԵԿ եկամուտների կոմիտեի ղեկավար աշխատավարձով միլիոնների հասնող գույք ձեռք բերել:

Հովհաննես Հովսեփյանի պատասխանը` տեսանյութում

Պարոն Հովսեփյանն ասաց, որ ՊԵԿ-ի ղեկավարի պաշտոնը ստանձնելուց ի վեր, երբ ուսումնասիրել է իր գերատեսչության վերաբերյալ փաստաթղթերը` նաեւ անցած ժամանակահատվածի համար, Գագիկ Խաչատրյանի որդիների բիզնեսների վերաբերյալ փաստաթղթերում որեւէ անօրինական բան չի տեսել:

Այն հարցին, թե ՊԵԿ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Գագիկ Խաչատրյանի կադրերից կոմիտեն ազատվում է, Հովհաննես Հովսեփյանն ասաց. «Այո, եղել են մարդկանց ազատումներ, որոնք որ մի որոշ ժամանակ աշխատելուց են եղել Գագիկ Խաչատրյանի հետ, ինչը որ բնական է եւ նորմալ է: Ինչու, որովհետեւ պահանջները, մոտեցումները, մարդկանց վստահության հանգամանքները տարբեր են լինում եւ, բնականաբար, ես սկսում եմ աշխատել այն մարդկանց հետ ում որ վստահում եմ, եւ դա շատ նորմալ երեւույթ է: Այնքան նորմալ է, որ երբ որ Գագիկ Խաչատրյանը ստանձնել է իր նախորդի պաշտոնը, նրա մարդիկ էլ դիմում են գրել կամ չեն ցանկացել աշխատել Գագիկ Խաչատրյանի հետ»:

Անդրադառնալով սեփական ունեցվածքին, պարոն Հովսեփյանն ասաց, որ երբ ինքը ստանձնել է իր պաշտոնները պետական ապարատում` նախագահականից սկսած, իր հայտարարագրում այդ ունեցվածքը եղել է:
Նրա խոսքերով իր ընտանիքը հարուստ է եղել ի սկզբանե, ինչի համար Աստուց շնորհակալ է:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031