Լրահոս
Օրվա լրահոսը

Լեհաստանի նախագահը ցանկանում է խորացնել ՆԱՏՕ-ի հարաբերությունները Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի հետ. «ՌԻԱ»

Հուլիս 08,2016 12:32

2016թ. հուլիսի 8-ին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում մեկնարկած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում ելույթ է ունեցել Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան։ Այս մասին հաղորդում է ռուսական «ՌԻԱ» լրատվական գործակալությունը։

Դուդան ասել է, որ ՆԱՏՕ-ի ուժեղացումը Արևելյան Եվրոպայում պետք է զուգակցվի Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի հետ ՆԱՏՕ-ի հարաբերությունների խորացմամբ. «Վարշավայի գագաթնաժողովը մեծ հնարավորություն է նոր լիցքեր հաղորդել «Բաց դռների» քաղաքականությանը, ինչպես նաև համագործակցել մեր գործընկերների հետ։ Մենք կողմ ենք ՆԱՏՕ-ի ուժեղացված մասնակցությանն Արևելյան Եվրոպայում։ Դա նշանակում է հարաբերությունների խորացում Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի հետ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031