Լրահոս
Օրվա լրահոսը

«Էրդողանը ծնկաչոք եւ սողեսող էլ կգնար Մոսկվա` իրավիճակը շտկելու». Արման Նավասարդյան (Տեսանյութ)

Հուլիս 08,2016 14:02

«Հայաստանն անասելի բերկրանք ապրեց ռուս-թուրքական հարաբերութունների քայքայումից: Հիմա, երբ հակառակն է, մենք ընկել ենք խորը հուսախաբության մեջ», – ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկայիս փուլն այսպես է բնորոշում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

«Էրդողանի ներողություն խնդրելը տեղի ունեցավ այն կատակլիզմներից հետո, որոնց ենթարկվեց Թուրքիայի արտաքին եւ ներքին քաղաքականությունը: 50 տարի Թուրքիան փորձում է մտնել ԵՄ, ձախորդություններ ունի արտաքին քաղաքականության մեջ. արաբական եւ իսլամական աշխարհի ուղղությամբ ցանկանում էր դառնալ լիդեր, բայց չստացվեց: Սիրիայում եւ Իրաքում էլ Թուրքիայի քաղաքականությունը բավականին բարդ է: Լուրջ խնդիրներ ունի նաեւ քրդական հարցի հետ: Այս ամենը վերջացավ նրանով, որ Էրդողանը խոցեց ինքնաթիռը… Նա ծնկաչոք եւ սողեսող էլ կգնար Մոսկվա` իրավիճակը շտկելու համար»,-այսօր «Անդրադարձ» մամուլի ակումբում ասաց Արման Նավասարդյանը:

Նա վկայակոչեց Թուրքիայի այն հայտարարությունը, որը Թուրքիան չի կարող թշնամանալ Իսրայելի, Եգիպտոսի եւ ՌԴ-ի հետ. «Եթե Թուրքիան իրոք գնում է իր հարաբերությունների վերանայմանը, տարածաշրջանում աշխարհաքաղաքական նոր իրավիճակ կստեղծվի: Թուրքիայի «աքիլեսյան գարշապարը» Սիրիայի հարցն է: Եթե ԱՄՆ-ն շարունակի իր քաղաքականությունը` Մեծ Քրդստան ստեղծելու հետ կապված, Թուրքիան կընկնի շատ ծանր իրավիճակի մեջ` երկու ծովերի եւ Քրդստանի արանքում, ինչը մահացու իրավիճակ է նրա համար»:

Անդրադառնալով Ռուսաստանի դիրքորոշմանը` Նավասարդյանը նշեց, որ վերջինիս համար կարեւոր է Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավումը. «Ռուսաստանը ցանկանում է, որ Թուրքիան կամ իր հետ լինի, կամ չխանգարի սիրիական խնդրի լուծման գործում: Իսկ Թուրքիան կարծես թե պետք է ընտրի ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ: ՌԴ-ն այսօր մեծ ռազմական գործողություններ է ծավալում ԻՊ-ի մայրաքաղաք հռչակված Ռաքքայում, որտեղ կռվում են քրդերն ու ամերիկացիները: Կարծես թե Թուրքիայի` ՌԴ-ի ընտրության հարցը սկսում է մեծանալ, քանի որ ՌԴ-ն դառնում է տարածաշրջանում թելադրող եւ գերակայություն է ձեռք բերում: Բացի այդ, Թուրքիան ԻՊ-ի «ստնտու մայրն» է. երբ հայտարարում է, որ կռվելու է ԻՊ-ի դեմ, ինձ համար հարցականներ են առաջանում: Մյուս կողմից, կարծես նման միտումներ կան»:

Խոսելով թուրք-իսրայելական հարաբերությունների բարելավման մասին` դիվանագետը նշեց, որ դա ՌԴ-ի հետ հարաբերությունները շտկելու նախերգանքն էր. «Առաջանում է նոր եռանկյունի` Թուրքիա-ՌԴ-Իսրայել, որը հակադրվում է ԱՄՆ-ի շահին»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031