Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանուշ Հակոբյան. «Սոֆի Լորենը ասում էր՝ երիտասարդները նման են մի շատրվանի»

Հուլիս 15,2016 10:57

Այսօր «Երիտասարդ գործարարների համահայկական ֆորումի» ժամանակ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսպես ողջունեց երիտասարդ գործարարներին՝ հիշելով Սոֆի Լորենի խոսքերը. «Սոֆի Լորենը ասում էր՝ երիտասարդները նման են մի շատրվանի, որից հորդում են միտքը, տաղանդը եւ ստեղծագործությունը: Կարծում եմ,դուք իրոք լեցուն եք մտքով, տաղանդով եւ ստեղծագործելու շնորհքով: Ինչ է նշանակում գործարար՝ գործի մարդիկ եք դուք դառնալու: Պատահական չէ, որ այսօր աշխարհում սփռված հայերը, որտեղ էլ հայտնվում են, գործարար մեծ հաջողությունների են հասնում: Ծանոթանալով մեր գործարար միջավայրին՝ հաստատ գործարարության մեծ արժեքներ կստեղծեք: Ձեր մեջ հայրենասիրությունն ավելի կարեւոր է, որ մտածում եք հայրենիքը զորացնելու մասին»:

Նա ասաց, որ եթե զինվորը արյուն է թափում այս հայրենիքի համար, պահպանում սահմանները, գործարարներն էլ պետք է գործ տան:

Իր ելույթը Հրանուշ Հակոբյանն ավարտեց այսպես՝ «Հայերին համախմբելու կարեւոր կարգախոսն է՝ մեր ուժը մեր հավաքականության մեջ է: Հիշեք՝ մենք կանք, պիտի լինենք ու դեռ շատանանք»:

Hranush Hakobyan (4)ՀՀ փոխարտգործնախարար Ռոբերտ Հարությունյանը շնորհավորեց երիտասարդ գործարարներին ու ողջունեց համախմբումը. «Իմ կարծիքով, հաջողության գրավականը ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվելն է: Դուք ճիշտ ժամանակին ճիշտ տեղում եք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031