Լրահոս
Օրվա լրահոսը

«Բոլորի շահերից է բխում խուսափել պատերազմի նոր բռնկումից». Ջոն Քերրի. «Ամերիկայի ձայն»

Հուլիս 16,2016 10:27

«Ղարաբաղյան հակամարտության շրջանում հրադադարի պահպանումը բխում է բոլորի շահերից»,-հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին՝ Մոսկվայում իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ անցած բանակցություններից հետո: Նա նշել է. «Միանշանակ, բոլորի շահերից է բխում խուսափել պատերազմի նոր բռնկումից եւ համոզված եմ, որ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի օգնությամբ հնարավոր է հասնել առաջընթացի»:

Քերրիի խոսքով, ինքն ու Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մտադիր են շարունակել ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ խորհրդակցությունները եւ խրախուսել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին երկարատեւ խաղաղ համաձայնության գալ:

Արման Թարջիմանյան

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031