Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային մամուլի արձագանքը Էրեբունիում տեղի ունեցող գործողություններին

Հուլիս 17,2016 19:07

Համաշխարհային ԶԼՄ-ները ուշադրությամբ հետևում են Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի Էրեբունի համայնքի ոստիկանական բազայի գրավման հետևանքով տեղի ունեցող գործողություններին։

Երևանում կատարվող գործողություններին հատկապես լայն անդրադարձներ են կատարում ռուսական ԶԼՄ-նեը։ Ռուսական «ՌԻԱ» լրատվական գործակալությունը գրում է, որ ՀՀ ոստիկանությունը մեծաթիվ ուժերից բացի ռազմական տեխնիկա է մոտեցրել դեպքի վայրին։

Ռուսական մեկ այլ՝ «ՏԱՍՍ» լրատվական գործողությունը, պարբերաբար թարմացվող տեղեկություններ է ներկայացնում իր ընթերցողներին դեպքի վայրից:

Երևանում կատարվող իրադարձություններին է անդրադարձել նաև BBC-ն՝ գրելով, որ Հայաստանի մայրաքաղաքում մի խումբ անձինք գրավել են Երևանի ոստիկանական բաժանմունքներից մեկը, որի հետևանքով կան նաև գերիներ։

Հանրահայտ Al jazeera-ն նույնպես անդրադարձել է Երևանում տեղի ունեցող դեպքերին՝ նշելով, որ ակտիվ բանակցություններ են իրականացվում ոստիկանական բազան գրավողների և ոստիկանության ներկայացուցիչների միջև։

Բրիտանական The Guardian-ն  իր անդրադարձում որոշ մանրամասներ է հրապարակել գործողության պատճառների մասին, ինչպես նաև նշել, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այցելել է հարձակումն իրականացնողներին և ներկայացրել դեպքի վերաբերյալ որոշ մանրամասներ։

Թուրքական ԶԼՄ-ները նույնպես անմասն չեն մնացել Երևանում կատարվող իրադարձությունների լուսաբանումից։ Թուրքական «Միլիեթի» հրապարակած նյութում նշվում է, որ գործողությունների արդյունքում առկա է 7 պատանդ, մեկ ոստիկան է զոհվել, ևս երկուսը վիրավորվել է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031