Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ մոտ տպավորություն է, որ Թուրքիայից ինչ-որ մեկը եկել է, սպանել է գնդապետին ու հեռացել է». Ռուբեն Բաբայան

Հուլիս 19,2016 19:20

Aravot.am-ը այսօր «Հոդված 3» ակումբում Հիմնադիր խորհրդարանի զինված խմբի հարձակման հետ կապված քննարկմանը հարցրեց՝ Պավլիկ Մանուկյանն ասել է՝ թող մեր մարմինները լինեն ձեզ համար կամուրջ՝ հասնելու ձեր երազած Հայաստանին: Բայց ստեղծված իրավիճակից կա՞ ելք՝ հասնելու այդ Հայաստանին, ո՞րն է այդ ելքը:

«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանն ասաց. «Մարմիններով չէ թող իրենց կյանքերով հասնենք: Գերեզմանոցի մասին եկեք չխոսենք»:

Larisa_Alaverdyan_Ruben_Babayan

Ժառանգություն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ Պավլիկ Մանուկյանի հայրենասիրությունը ոչ մեկը կասկածի տակ չի կարող դնել: Նա Արցախում էլ իր մարմնով, կյանքով ապահովեց հաղթանակը. «Ինձ համար միանշանակ է, որ իր մոտեցումը, երբ իր տղան էլ իր կողքին է կանգնած, բացառապես հայրենիքին հերթական ծառայությունը մատուցելու համար է՝ իր պատկերացումներով: Որեւէ մեկը չի կարող ասել՝ դա ճիշտ է, թե սխալ, ժամանակը ցույց կտա: Բայց այն, որ ազնիվ մղումներով է դա անում, անկեղծությունը 100 տոկոս է իր ասածի՝ անվիճելի է»:

Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն ասաց. «Խոսում են մեր մարմիններով, բայց հլը որ ուրիշի մարմինը կա, ուրիշի դիակը: Եվ քանի կան պատանդներ, սա լրիվ ուրիշ համակարգից է այս օպերան: Հազար ու մի ձեւ կա: Ինքնազոհաբերությունը հրաշալի բան է, բազմաթիվ ձեւեր կան ինքնազոհության համար: Երբ դու ձեռքդ զենք ես վերցնում, առաջինը զոհվում է ամենաանմեղը»,- ասաց պարոն Բաբայանը՝ մեջբերելու Դոստոեւսկու «Ոճիր եւ պատիժը» վեպից:

Նրա խոսքերով՝ «Կարելի է ինքնահրկիզվել, հարձակվել նախագահականի վրա, ես ձեւերն եմ ասում, բայց պատանդ վերցնելը եւ ասելը՝ մենք նրանց կսպանենք, եթե մեր պահանջները չապահովենք, սա ուրիշ բան է: Ես պատրաստ եմ գնալ եւ մնալ այնտեղ՝ որպես պատանդ՝ կամավոր: Եկեք պատանդներին բաց թողնենք, այն ժամանակ խոսք կգնա ինքնազոհության եւ կամրջի մասին: Պատանդների կյանքը բոլոր դեպքերում վտանգվա՞ծ է, թե՞ վտանգված չի»:

Avetiq_Ishxanyan

Արմեն Մարտիրոսյանը համոզմունք հայտնեց, որ եթե ոստիկանները դիմեն ուժի, նրանք պատանդներին չեն վնասելու. «Այնտեղ մարդիկ են հավաքված, որոնք հայի արյան գինը շատ լավ գիտեն»:

Ռուբեն Բաբայանի խոսքերով՝ «Ինձ մոտ տպավորություն է, որ Թուրքիայից ինչ-որ մեկը եկել է, սպանել է գնդապետին ու հեռացել է»:

Լարիսա Ալավերդյանը միջամտեց՝«Որպես պատանդներով զբաղվող անձ, թույլ տվեք ասեմ, որ պատանդները այդ վիճակում պահվում են՝ սեփական անվտանգության համար, պետք չի ընկնել սար ու ձոր»:

Ռուբեն Բաբայանն էլ արձագանքեց՝ բա ինչի՞ են խոսում մեր մարմինները եւ այլն. «Համ սեփական անվտանգության համար են մտածում, համ խոսում են ինքնազոհաբերության մասի՞ն»:

«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանն էլ ասաց. «Եթե արյունահեղությամբ ավարտվի այս ամենը, մենք կունենանք բազմաթիվ թաղումներ: Այդ թաղումներից յուրաքանչյուրը առանձին ցնցում կլինի, ցույցեր կլինեն: Եթե Պավլիկ Մանուկյանը սպանվի, իր գյուղում  թաղում լինի, իր թաղմանը առնվազն մի քանի հազար մարդ կգա, ազատամարտիկներ, մենք չգիտենք ինչի դա կվերածվի: Ոստիկաններից էլ են չէ՞ զոհվելու: Քանի դեռ սպառված չէ խաղաղ միջոցներով ելք գտնելը, սա է լինելու: Եթե կողմերից մեկին ուզում ենք, որ զենքը վայր դնի, պետք է արդյունք ստանան ինչ-որ, զիջումներ են պետք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031