Լրահոս
Օրվա լրահոսը

Խորենացի փողոցում ազատամարտիկի համար շտապօգնություն կանչեցին

Հուլիս 21,2016 15:47

«Քանի դեռ Ժիրայր Սեֆիլյանը նստած է, Պավլիկն էլ ներսում է, ես էստեղից չեմ գնալու»,- շտապօգնության բժշկի հորդորներին, թե ձեզ մոտ սրտի խնդիր է, պետք է տանենք հիվանդանոց, պատասխանեց ազատամարտիկ Հարություն Կարապետյանը, որն արդեն երրորդ օրն է՝ զինվորական համազգեստով ու «վեշմեշոկով» Խորենացի փողոցում է:

Xorenaci_4 Xorenaci_2 Xorenaci_1

Քիչ առաջ  նրա ինքնազգացողությունը վատացավ եւ ոստիկանները շտապօգնություն կանչեցին: Առաջին բուժօգնությունը ստանալուց հետո բժիշկները որոշեցին, որ Հարություն Կարապետյանը հիվանդանոցային բուժօգնության կարիք ունի, սակայն ազատամարտիկն անդրդվելի էր եւ որեւէ մեկի խորհուրդը չէր ընդունում:

Շտապօգնությունը գնաց, իսկ Հարություն Կարապետյանը մնաց Խորենացի փողոցում:

Լուսինե  ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031