Լրահոս
Հայուն Խաչքարը
Օրվա լրահոսը

ՀՀԿ. «Սասնա Ծռեր» խմբավորման պահանջները` խաղաղ հանգուցալուծումից հետո

Հուլիս 21,2016 21:54 Share

Ոստիկանական պարեկապահակային ծառայության Երեւանի Էրեբունի վարչական շրջանում գտնվող զորամասը գրաված «Սասնա Ծռեր» խմբավորման պահանջները, այդ թվում Սերժ Սարգսյանի հրաժարականի վերաբերյալ կքննարկվեն հարցի խաղաղ հանգուցալուծումից հետո, այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո հայտարարեց կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա վստահ է, որ լավագույն ճանապարհը երկխոսությունն է, որ հայի արյուն չթափվի:

Շարմազանովի խոսքով, ժողովրդավար երկրում զենքով հարցերը լուծելն արդարացված չէ:

Ոստիկանության պահվածքին վերաբերող եւ այլ հարցերի Շարմազանովն այսօր չպատասխանեց:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել