Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատապարտում են Խորենացու փողոցի արդարացի դժգոհության շահարկումը տարբեր քաղաքական գործիչների ու կուսակցությունների կողմից». «Ալյանս»

Հուլիս 22,2016 09:59

«Ալյանս» կուսակցությունը խստագույնս դատապարտում է Խորենացու փողոցում տեղի ունեցող զանգվածային, արդարացի դժգոհության շահարկումը տարբեր քաղաքական գործիչների ու կուսակցությունների կողմից:

ՊՊԾ գնդի տարածքում տեղի ունեցածը ողբերգություն է, որը ծնվել է երկրում առկա բազմաթիվ պրոբլեմների պատճառով, իսկ այդ պրոբլեմների ճարտարապետը իշխանությունն է, որը պարտավոր է բոլոր հնարավոր ու անհնարին միջոցները ձեռնարկել խաղաղ հանգուցալուծմանը հասնելու համար, այդ թվում` գնալով որոշակի զիջումների:

Սա է մեր դիրքորոշումը, և որպես քաղաքական ուժ մենք տարածում ենք այն հրապարակավ` լրատվամիջոցներով, և ոչ թե քարեր նետող, ծեծող ու ծեծվող, անարդարությունից խեղդված, հայհոյող ու պայքարի դուրս եկած քաղաքացիների հաշվին Խորենացու փողոցում տեսախցիկների առաջ PR անող գործիչների նման:  «Ալյանս»-ի բազմաթիվ ներկայացուցիչներ առաջին իսկ օրվանից մասնակցել ու մասնակցում են այդ ակցիաներին, ինչը ֆիքսել են բազմաթիվ լրատվամիջոցներ, սակայն մենք գտնում ենք, և հստակ ընդգծում ենք, որ անհրաժեշտ է ոչ թե ծեծել ոստիկաններին, այլ քաղաքական ճնշում գործադրել իշխանությունների վրա:

«Ալյանս»-ը պաշտոնապես սատարում է բողոքող քաղաքացիներին և ցանկացած ձևաչափով պատրաստ է նպաստել խաղաղ հանգուցալուծմանը և ժողովրդի պահանջների բավարարմանը:

Լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031